Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվի: Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, ՔԿ-ն դատարան էր ներկայացրել Պողոսյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը, սակայն դատարանը որոշում էր կայացրել մերժել այն։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով վնասվածքներ էր ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին էր, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո մարզպետի որդին ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե, ապա սեպտեմբերի 24-ին՝ կալանավորվել:

 

Ռոզա Վարդանյան