Ռոբերտն իմացյալ մահի գնաց․ ամեն ինչ կտայինք, որ վերադառնար․ Ռոբերտ Աբաջյանը կդառնար 25 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատը՝ Անահիտ Ռոբերտովնան, արդեն 5 տարի չի կարողանում հաշտվել սիրելի թոռան կորստի հետ․ այսօր կլրանար Ռոբերտի 25-ամյակը։ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Կրտսեր սերժանտը դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել մինչև վերջին փամփուշտը։ Մոլորեցնելով մոտեցող թշնամուն՝ պայթեցրել է ձեռքում պահված նռնակն ու զոհվել՝ իր հետ պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։

Ամեն ինչ կտայինք, միայն թե նա վերադառնար, մեր կողքին լիներ՝ ասում է Ռոբերտի տատը։

«Ինձ ասում են՝ Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ Ռոբերտն այդպիսի բան պիտի աներ․ երբեք չեմ մտածել, ինձ համար ծանր է, որ մտածում եմ՝ վերջին րոպեներին էրեխես ոնց է մենակ եղել, ինչ է մտածել, կուզեի լինել կողքին։ Նրա պակասը շատ ենք զգում, հիմա լիներ՝ ոչ մի բանի վրա չէի բարկանա, ամեն ինչ թույլ կտայի։ Շատ էի խոսում, դաստիարակում, բայց ինքը մեզ բոլորիս դաստիարակեց»,- նշում է Անահիտ Ռոբերտովնան։

Ծնողները, ընկերներն ու հարազատներն էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իրենց Ռոբերտի կամ ինչպես նրան անվանում էին՝ Կյաժի ծնունդն էին շնորհավորում։ Ռոբերտի մայրը խոսել չկարողացավ, հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, ասում է՝ որդու ժպիտը, աշխուժությունն ու պարզությունը հնարավոր չէ մոռանալ։

«Մենք ոչ մի բան չենք կարող փոխել, մնում է միայն հաշտվել այս ամենի հետ ու ապրել»,- ընդգծում է Ալեքսանդր Աբաջյանը։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս «Եռաբլուր»-ում էր։ Ասում է՝ հաճախ է այցելում։

«Բառեր չեմ գտնում խոսելու, եկել եմ Ռոբերտի ծնունդը շնորհավորելու»,- ասաց չեմպիոնը, որն իր հաղթանակներից մեկը նվիրել էր Ռոբերտ Աբաջյանին՝ նրա լուսանկարը կրծքին կրելով։

Այսօր տեղի է ունեցել նաև Ռոբերտ Աբաջյանի կյանքին ու հերոսական պայքարին նվիրված գրքի շնորհանդեսը։

Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ, «Ոսկե արծիվ», Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշաններով։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 147 հիմնական ու Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի դպրոցներն անվանակոչվել են Արցախի հերոսի անունով։ Հերոսի անունն են կրում նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում 2019 թվականին բացված լսարանն ու գրադարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան