Շախմատի Հայաստանի հավաքականները վստահ ելույթներ են ունենում Եվրոպայի թիմային առաջնությունում

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր Նաբաթի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Նշենք՝ մեկնարկային տուրում տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 հաշիվն էր գրանցվել նորվեգացիների դեմ պայքարում:

Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավոր ունի իր ակտիվում ու ընթանում է 6-րդ տեղում:

Կանանց ընտրանին էլ երրորդ հաղթանակն է տարել՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ: Հավաքականի կազմում իր պարտիան հաղթանակով է ավարտել Էլինա Դանիելյանը՝ հաղթելով Յոլանտա Զավադսկային, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը կեսական միավոր են վաստակել, իսկ Աննա Սարգսյանը պարտվել է:

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, իսկ երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին:

Կանանց ընտրանին իր ակտիվում ունի 8,5 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 15-ին, կկայանան չորրորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի գերմանացիների հետ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Իտալիայի թիմի հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։