Կապանում, նախնական տվյալներով, Գևորգ Փարսյանը հաղթեց իշխանական թեկնածուին
Քաղաքականություն
14.11.2021 | 23:24Կապան խոշորացված համայնքում ավարտվել է ՏԻՄ ընտրությունների շրջանակում քվեաթերթիկների հաշվարկը գրեթե բոլոր ընտրատեղամասերում։ Ըստ այդմ՝ նախնական տվյալով, գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը հաղթել է իշխանական թեկնածու, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանին։ Փարսյանը ստացել է 12 921 քվե, Դանիելյանը՝ 5338։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կայացան Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ էին Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։
Մերի Մարտիրոսյան