ԱԱ-2022-ը մեզ համար ավարտվեց․ Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։

Ինչպես հփոխանցում է Аrmsport.com-ը, խաղի արդեն 5-րդ րոպեին Սանեի գրոհից հետո Կայ Հավերցը շեղ հարվածեց, մի քանի դրվագում վստահ գործեց հավաքականում իր նորամուտը նշող Ստանիսլավ Բուչնևը։ Բայց 13-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհներից մեկն ավարտվեց գոլով․ Կայ Հավերցն այս անգամ չվրիպեց։

Հետո սկսվեց գերմանական մեքենայի անդադար ճնշումը, բայց մերոնք ևս մեկ-երկու գրոհ ձեռնարկեցին մրցակցի դարպասին, որոնք, ցավոք, հանդիպեցին նրանց պաշտպանների դիմադրությանը։

Առաջին կեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանն այն ուղարկեց ուղիղ դարպասը։

Երկրորդ կեսը ևս սկսվեց գերմանացիների առավելությամբ ու 5 րոպե անց՝ 50-րդ րոպեին, Գյունդողանը խփեց իր երկրորդ գնդակը։ 9 րոպե անց մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, բայց այս անգամ գերմանացիների դարպասին։ Գնդակին մոտեցավ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու գրավեց Տեր Շտեգենի դարպասը, բայց սա դեռ ամենը չէր, 5 րոպե անց Յոնաս Հոֆմանը ևս գրավեց մեր ընտրանու դարպասը։

Հարկ է նշել, որ երկրորդ կեսի ընթացքում Ֆլիկը փոխարինեց առաջատարներից շատերին՝ դաշտ դուրս բերելով ավելի երիտասարդ խաղացողների։