Աճարկուտցի հերոս Դավիթ Շահնազարյանի լուսավոր ճանապարհը․ 2018-ին նա նկարահանվել էր Factor TV-ի ֆիլմում. ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Օրերս Տավուշի Աճարկուտ գյուղում կանգնեցվեց 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Շահնազարյանի կիսանդրին։ 2000 թվականին ծնված Դավիթը Հադրութի զորամասի զինծառայող է եղել, երբ սկսվել են մարտական գործողությունները։ Առաջին իսկ օրից կռվի է նետվել զինակից ընկերների հետ։ Ցանկացած հայրենասեր երիտասարդ երանի կտար տավուշցի 20-ամյա տղայի անցած հերոսական ուղուն։ Ուղիղ 42 օր Դավիթ Շահնազարյանի ստորաբաժանումը կռվել է ամենաթեժ և վտանգավոր ուղղություններում։ Արմավիրի ուսումնական զորամասում վեց ամիս ծառայած Դավիթը հետախուզական բնույթի աշխատանքներ է կատարել պատերազմի օրերին։ Մի քանի անգամ շրջափակման մեջ են հայտնվել, սակայն ճեղքել են ու դուրս պրծել։ 

15 ամսվա զինծառայող էր։ Վերջին կռիվը տվել է Շուշիի պաշտպանության համար մղված մարտերում, բայց մինչ այդ կռիվը Քարինտակում էր։ Մարտի դաշտում Դավիթ Շահնազարյանը փոխարինել է իր հրամանատարին։ Համառորեն պաշտպանելով Քարինտակը՝ հասցրել է տարհանել վիրավոր ընկերներին՝ փրկելով նրանց կյանքը։ Ինքը կռվել է մինչև վերջ․ նոյեմբերի 7-ին ընկել հերոսի մահով Շուշիի մատույցներում՝ հանուն հայրենիքի։ Հաջորդ օրը վերջնականապես ընկել է նաև հայոց բերդաքաղաքը, իսկ երկու օրից հայտարարվել է հրադադար՝ կանգնել են պատերազմական գործողությունները։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Աճարկուտցիներն այսօրվա պես հիշում են Դավիթ Շահնազարյանին բանակ ճանապարհելու պահը։ Համագյուղացի Ռաֆիկ Օհանյանի աչքի առաջ է պապի ու թոռան բաժանման պահը․ «Պապին Դավիթն ասեց՝ պինդ կացի, հետ գամ, քեզ լավ եմ պահելու»։ էլ չտեսան իրար․ թե՛ պապը, թե՛ Դավիթն այսօր չկան։ Մեծ նպատակներ է ունեցել, որի կենտրոնում հարազատ գյուղն էր՝ 170 բնակիչ ունեցող Աճարկուտը։ Ծրագրել էր վերադառնալ բանակից և Աճարկուտում գործարարությամբ զբաղվել, անգամ պայմանավորվել էր արցախցի բանակային ընկերոջ հետ՝ համատեղ բիզնես սկսել։

Աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին Factor TV-ի դիտողները հիշում են «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծից։ 2018 թվականի աշնանը մեր նկարահանող խումբը եղել էր Աճարկուտում։ «Դպրոցի ճամփան դժվար է, երկար» գլխագրով ֆիլմում պատմել էինք Աճարկուտ գյուղի երեխաների՝ կրթություն ստանալու դժվարությունների մասին։ Նկարահանմանը մասնակից հերոսներից էր նաև Դավիթ Շահնազարյանը։

 

18-ամյա տղան սովորում էր ավագ դպրոցում, և քանի որ Աճարկուտի դպրոցը թերի միջնակարգ է՝ մինչև 10 աշակերտ է ունենում, ավագ դասարանների երեխաները ուսումը շարունակում են հարևան Ներքին Ծաղկավան գյուղում։ Աշնանային մի առավոտ ճանապարհին հանդիպեցինք Ներքին Ծաղկավանի դպրոց հասնող Դավիթ Շահնազարյանին ու նրա կրտսեր ընկերոջը՝ Գոռ Վարդանյանին։ Այն օրերին, երբ միջհամայնքային տրանսպորտը գերծանրաբեռնվում էր, երեխաները ոտքով էին Աճարկուտից հարևան գյուղի դպրոց հասնում՝ կտրելով 5 կիլոմետր ճանապարհ։ Բախտավորները, որ հիմնականում՝ գյուղի աղջիկներն էին, միջգյուղական տրանսպորտում տեղ գտնվում էին, իսկ տղաները, հոգ չէ՝ ոտքով։

Դավիթն առաձնահատուկ երիտասարդ էր։ Տեսախցիկից դուրս մեր շփումը նրա հետ հասկացնել տվեց, որ գործ ունենք նպատակասլաց, համառ և իր գյուղն ու ընկերներին սիրող երիտասարդի հետ։ Սպորտի նկատմամբ սերը, մարզումները 18 տարեկան հասակում արդեն իսկ կոփել էին տավուշցի տղային։ Դավիթը ձեռք էր բերել մարզիկին հատուկ պինդ բնավորություն ու բաձր մարդկային որակներ՝ հոգատարություն առ դպրոցական ընկերները։ 

Factor TV-ի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում աճարկուտցի հերոս, լուսավոր երիտասարդ Դավիթ Շահնազարյանի ընտանիքին, համագյուղացիներին և դասընկերներին։ Կիսում ենք ձեր ծանր վիշտը։

Դիտե՛ք Factor TV-ի «Դպրոցի ճամփան դժվար է, երկար» ֆիլմը՝ Դավիթ Շահնազարյանի մասնակցությամբ։

Ռոբերտ Անանյան