Ավտովթար Վայոց ձորում՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներից 4-ի վիճակը ծանր է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նոյեմբերի 13-ին` ժամը 15:49-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «HOWO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Մ․) և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1986 թ.), ինչի հետևանքով «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ողևորներ Ն․ Ս․-ն (ծնված 1989 թ.), Ս․ Ս․-ն (ծնված 2009 թ.), Դ․ Ս․-ն (ծնված 2012 թ.), Մ․ Ս․-ն (ծնված 2015 թ.) և Բ․ Ս․-ն (ծնված 2021 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Շ. Ս․-ի, Ն. Ս․-ի, Ս. Ս․-ի և Դ. Ս․-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև Ս. Ս․-ն և Դ. Ս․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:44-ին: Այրվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան։