Իրականում ով է ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած ԱՀ քաղաքացին

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտյան, Շուշի քաղաքի անցակետի մոտ՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, ԱՀ քաղաքացին պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։ Լրատվամիջոցները գրում էին, որ նշված անձը նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանված «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանի եղբայրն է։ Factor.am-ը տեղեկություններ ունի, որ նռնակ նետած ԱՀ քաղաքացին ոչ թե Մարտիկ Երեմյանի եղբայրն է, այլ նրա հոր ընկերը։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները ձերբակալել էին նռնակ նետած Ն․ Մ․-ին, սակայն քիչ առաջ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին։

«Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով»,- հայտնել է ԱՀ ՄԻՊ-ը։

Նշենք նաև, որ միջադեպի հետևանքով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Արփի Հակոբյան