Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով սեռական շահագործման ենթարկելու գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս տեղյակ լինելով նույն տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հոգեկան հիվանդության առկայության մասին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և շահագործել նրան:

Այսպես՝ 36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր բնակարանում և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դրանց գործադրման սպառնալիքներով  2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել է տարբեր, այդ թվում՝ իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարները տալ իրեն, իսկ 44-ամյա կինը տեղում վերահսկողություն է իրականացրել  և  մատուցած ծառայությունների արդյունքում ստացած գումարները վերցրել և փոխանցել է ընկերուհուն:

Միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով վերը նշվածի մասին և օժանդակելով  հանցագործության կատարմանը, պարբերաբար  տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված կնոջ վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ նրանց ծանոթին՝ 38-1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: