Անտեսանելի որսորդը․ անհայտ անձը մայրաքաղաքի կենտրոնում պատուհանից կրակում է կենդանիների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Խոսքը ո՛չ հեռավոր գյուղի, ո՛չ էլ արվարձանի մասին է․ Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փողոցում, արդեն 2-րդ տարին է՝ ինչ-որ մեկն անարգել ու անպատիժ թափառող կենդանիների որս է անում։ Կրակում է որսորդական հրացանով․ երբեմն սպանում է, երբեմն՝ պարզապես վիրավորում բակի կենդանիներին։

Առաջին դեպքը դեռ 2 տարի առաջ է գրանցվել՝ օրը ցերեկով, հարևանի ու երեխաների աչքի առաջ։ Անհայտ որսորդը տան պատուհանից է կրակում, ենթադրում են հարևանները։ Նրանք թե՛ կրակոցի ձայներն են լսում, թե՛ դրան հաջորդող կենդանիների ոռնոցը։

«Սիրտներս ցավում է»,- ասում է Ռուբեն Սանոսյանը, որի դեմքին շներից մեկը մեծ սպի է թողել․ վախեցած կենդանին երկու ամիս առաջ է վնասել տղամարդուն, անասնաբուժական կլինիկա տեղափոխելիս։ Թե հարևաններից կոնկրետ ով է, ասում են՝ չգիտեն, թող Ոստիկանությունը պարզի։

Վնասված կատուներից հարևան կողքի բակից են գտել՝ հետևի թաթերն անզգայացած։ Մտածել են՝ մեքենայի տակ է ընկել։ Մոտ 1 տարի թաթերը քարշ տվող կատվին հետազոտել են այն բանից հետո, երբ որոշել են քնեցնել, որպեսզի չտանջվի։ Ռենտգեն հետազոտությունից պարզ է դարձել, որ մարմնում երկու գնդակ կա։

Տիկին Կարինեն բակի կատուներին հաճախ է կերակրում։ Հարևանի դաժան վերաբերմունքից ցնցված է։

Բակում թափառող կենդանիները շատ չեն, եղածներն էլ ագրեսիվ վարքով աչքի չեն ընկել, ասում են բնակիչները։ Նույնիսկ մլավոցներով կամ հաչոցներով չեն անհանգստացնում, պարզապես կենդանիներին ոչնչացնելը կարծես անհայտ որսորդի սիրելի զբաղմունքն է դարձել։ Թիրախում ոչ միայն չորքոտանիներն են հայտնվում, այլև թռչունները․ բնակիչները վերջերս մուտքի մոտ կրծքին արյունոտ հետքով աղավնի էին գտել։ Հանցագործության մասին արդեն 3 հաղորդում են ներկայացրել։ Դրանցից մեկը կարճվել է, մյուսից նորություն չունեն, 3-րդն էլ 2 ամիս առաջ են ներկայացրել։

Երևանի կենտրոնում թափառող կենդանիների որսի մասին օրեր առաջ բնապահպան լրագրող Մարիամ Թաշչյանն էր ահազանգել։

Անպատժելիության մթնոլորտն անընդհատ ծնելու է հանցագործություններ՝ այսպես էին արձագանքել «Դինգո» թիմ կենդանապաշտպան կազմակերպությունից։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ոչ մի պարագայում ընդունելի չէ՝ ասում են։ Մարիամ Թաշչյանը նաև հիշեցնում է՝ դա ոչ միայն քրեորեն պատժելի է, այլև չի կարող լուծում լինել թափառող կենդանիների թվաքանակի աճը կանխելու համար։

Ցավոք, Հայաստանում չկան թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ։ Միակ ընդունելի տարբերակը կենդանիների ստերջացումն է, որը կանխում է բազմացումը։ Թափառող կենդանիներին վերահսկելու պատասխանատվությունն էլ որևէ կառույցի վրա դրված չէ, բայց նման դեպքերը կանխելու համար 2019 թվականին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նախատեսում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով տուգանք, 1-3 ամիս կալանք կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։ Վերջին երկու տարվա ընթացքում հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել, բայց մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան