Գորիսի փոխքաղաքապետի և ևս 20 անձի գործը դատարանում է․ նրանք մեղադրվում են վարչապետի այցի ընթացքում խուլիգանություն կատարելու համար

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների և քաշքշուկների մասով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Բորիս Բախշիյանին։

Գործով ամբաստանվում են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և ևս 20 անձ, նրանց թվում կան քաղաքապետ Առուշ Առուշանյանի մերձավոր ազգականներից մի քանիսը։

Մասնավորապես՝ Սարիկ Օհանյանին, Հայկ Ասլանյանին, Կարեն Մալխասյանին, Գրիշա Փանդունցին, Գրիգոր Դարբինյանին, Արտյոմ Աղաջանյանին, Արտակ Առուշանյանին, Արսեն Ճաղարյանին, Արմեն Օհանջանյանին, Արմեն Լաչինյանին, Ալեն Գրիգորրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կատարել են խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է առանձապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ վնասելով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառելով։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ ուղեկցվել է միջադեպերով։ Սկզբում վարչապետից և նրան ուղեկցող անձանցից պահանջել են հեռանալ, ապա բախում է սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև։

Ըստ Փաշինյանի՝ տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Թե ովքեր են այդ շրջանակները, անուններ չի նշվել։

 

Ռոզա Վարդանյան