Ռուս-թուրքական պայմանավորվածություն է ձեռք բերվել․ կպարտադրեն ՀՀ-ին և Ադրբեջանին նոր ստատուս-քվո․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, հայտնի չէ՝ ի վերջո ե՞րբ է տեղի ունենալու Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը և ի՞նչ օրակարգով։ Մի կողմից՝ աղետալի սցենարներ են նկարագրվում, ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի ուժն ասում է, թե նոր զիջումներ և խայտառակություն է սպասվում։ Իշխող ուժը հավաստիացնում է, որ միջանցք չի լինելու, դա նաև հաստատում են ՌԴ փոխվարչապետը, ՌԴ ԱԳՆ-ն։ ՀՀ իշխանությունը պնդում է՝ 1920-ականների քարտեզն ունի իրավական հիմք՝ սահմանազատում կատարելու, որոշ ընդդիմադիրներ առաջարկում են դեն նետել խորհրդային քարետզը և Առաջին Հանրապետության քարտեզով անել սահմանազատում։ Ձեզ համար այսօր կա՞ն հստակություններ՝ երեք ղեկավարների հանդիպումից սպասվող արդյունքի իմաստով։

-Ես վախենամ՝ ՀՀ վարչապետը չգիտի՝ ինչ է իրեն սպասվում 100 տոկոս, հետևաբար՝ ես շատ հեռու եմ շատ հստակ ինչ-որ բաներ ասելուց։ Հասկանալի է՝ հանդիպում կլինի, գուցե՝ ոչ այսօր և ոչ էլ վաղը։ Ամենայն հավանականությամբ, կստորագրվի երևի թե երկու հայտարարություն՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև սահմանների ապաշրջափակման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունների եթե ոչ տեքստերը, գուցե՝ ռազմավարական ուղենիշներն արդեն պայմանավորված են և, ընդ որում, իմ գնահատմամբ՝ սկզբում պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև, իսկ հիմա արդեն կողմերը պարտադրանք-համոզելու փուլի մեջ են, ռուսները՝ մեզ, իսկ թուրքերը՝ ադրբեջանցիներին, մի թեթև էլ կողքից՝ ռուսները։ Ձեռք է բերվել որոշակի ռուս-թուրքական պայմանավորվածություն նոր ստատուս-քվոն ֆիքսելու շուրջ, որից հետո այդ պայմանավորվածությունը կվաճառեն, կպարտադրեն Ադրբեջանին։

-Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ նոր պայմանավորվածությունը։

-Տեսեք, անկախ նրանից՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հիմքում ընդունվում են Անդրֆեդերացիայի քարտեզները, թե՞ 1970-ականների ԽՍՀՄ քարտեզները, բոլոր այդ քարտեզներում ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի մաս է։ ՀՀ տարածքի վերաբերյալ կան տարբերություններ, եթե կան Անդրֆեդերացիայի քարտեզները և 70-ականներինը, այո՛, Խորհրդային Հայաստանի տարածքը փոքրացել է 1000 ք/կմ-ով։ Տեսականորեն կարող ենք ասել՝ եթե հիմք են ընդունվում Անդրֆեդերացիայի քարտեզները, այդ դեպքում ՀՀ տարածքը կարող է ավելանալ 1000ք/կմ-ով։ Դա կապ չունի ԼՂԻՄ-ի հետ, որովհետև սկսած 1923 թվականից, երբ ձևավորվել է ԼՂԻՄ-ը, եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, եթե կողմերը ֆիքսում են, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի համար հիմք է ընդունվում որևէ խորհրդային քարտեզ, և նույն փաստաթղթում ՀՀ-ն չի նշում, որպես հատուկ կարծիք, որ չնայած հիմք ենք ընդունում խորհրդային քարտեզը, շարունակում ենք պնդել, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, և հիմք ենք ընդունում, որ Արցախ ասելով՝ նկատի ունենք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը կամ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահների ձևավորած տարածքը։ Եթե այդ երկու բանը ՀՀ-ն չի ասում, դա նշանակում է՝ ՀՀ-ն դե ֆակտո ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

-Բայց ակնհայտ է չէ՞, որ եթե ՀՀ-ն այդ նշումը կատարի էլ, որ Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչում, Բաքուն ունենալու է վերապահում և կարող է չստորագրել այդ փաստաթուղթն ընդհանրապես։

-Բայց այդ դեպքում մենք պետք է հասկանանք՝ մենք հրաժարվո՞ւմ ենք Արցախից դե ֆակտո, բայց շարունակելու ենք ամեն ամիս գումարներ ուղարկել, ինչ–որ հայտարարություններ անել, ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև այնտեղ հայերին սպանում են․․․ չի կարելի, պետք է ընտրությունը հստակ լինի։ Չի կարելի ամեն ինչ լղոզել՝ շատ ավելի լավ հասկանալով, որ դու գնում ես բացասական սցենարով։ Դրա համար եմ ասում՝ կա՛մ Հայաստանը դեմարկացիա-դելիմիտացիայի փաստաթղթով պիտի որևէ հղում չանի որևէ խորհրդային քարտեզի, կա՛մ պետք է հղում անելով՝ նշի, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, և Արցախ ասելով՝ հասկանում ենք տվյալ տարածքը։ Կամ եթե այդ փաստաթղթում խոսվում է խորհրդային որևէ քարտեզի մասին, և ՀՀ-ն չի նշում իր հատուկ կարծիքը, դա նշանակում է՝ ընդունում ենք Արցախը Ադրբեջանի մաս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան