ԿԱՅԾԵՐ. Երբ պայքարը դառնում է սփոփանք. ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողները հավասարություն են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

2016 թվականի ապրիլի 1-ի-լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը փորձեցին լայնամասշտաբ ագրեսիա սկսել Արցախի տարածքում։ Հրետանի կիրառվեց, զրահատեխնիկա, ավիացիա։ Մարտական գործողությունները տևեցին մինչև ապրիլի 6-ը՝ 4 օրով շփման գիծը վերածվեց ռազմաճակատի: Գրոհների կիզակետում հայտնվեցին առաջնագիծը պահող հայ պատանիները, 18-ից 21 տարեկան տղաները: Նրանք ընդունեցին հիմնական հարվածը։

Ապրիլյան պատերազմը, որի ընթացքում հայկական կողմը 104 զոհ ունեցավ, փոխեց մեր պատկերացումները խաղաղության, հերոսության, մեր զինուժի, ինքներս մեր մասին։ Զոհվածների հարազատներից ոմանց համար կյանքը կանգնեց, մյուսների համար պայքարի և փորձությունների շրջան սկսվեց: Ճամբարակում ապրիլի 6-ին զոհված զինծառայող Մհեր Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը, ամեն ինչ արեց, որպեսզի ապացուցի, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, ինչպես փորձում էր ներկայացնել դատախազությունը, այլ մարտի է բռնվել մինչև Վարդենիս հասած թշնամու դիվերսանտների հետ։ Մայիս Երզնկյանի պայքարի շնորհիվ սա հաստատվեց նախաքննությամբ։ Սա միակ պաշտոնական ապացույցն է թշնամու ներթափանցման վերաբերյալ:

Ջեբրայիլում զոհված տանկի նշանառու-օպերատոր Վահե Զաքարյանի հայրը պայքարում է, որ որդու անունով նրա հարազատ Հրազդան քաղաքում դպրոց բացեն։ Որդու կորստյան վշտի դեմ իր պայքարի ձևը գտել է նաև Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտը։ 19-ամյա Գրիգորը թշնամու կողմից պատանդ վերցված և խոշտանգված 18 զինծառայողների թվում էր։ Անահիտ Հարությունյանը որդու երազանքներն է իրականացրել՝ ունենալ մաքուր և նորոգված տուն, օգնել բոլոր անապահովներին։ Նա հիմնել է «Սրտացավ մայրեր» կազմակերպությունը, և որդու անունից բարեգործությամբ է զբաղվում։

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ծնողները պետությանը մի խնդրանք ունեն՝ պետական պարգևների տրամադրման գործընթացն ավելի թափանցիկ և հասկանալի դարձնել։ Պաշտպանության նախարարությունը, Հայաստանի նախագահը խուսափում են թեմայի շուրջ բացատրություններ տալ, բայց ոչ պաշտոնական զրույցներում վստահեցնում են, որ տարբերակված մոտեցումն է ճիշտը։

Հո չե՞նք նմանվելու Ադրբեջանին, որտեղ 300 -ից ավելի ազգային հերոսներ կան։ Ապրիլյան պատերազմում զոհվածներից միայն մեկը՝ Ռոբերտ Աբաջյանը, Արցախի հերոսի կոչմանն արժանացավ, որը բարձրագույն կոչումն է և շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Հերոսության հարցում մենք խստապահանջ ենք։

Սյուզան Սիմոնյան