Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լուրեր

13.12.2025 | 10:05
Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
13.12.2025 | 09:46
Պուտինին կալանավորելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորներին ՌԴ-ում հեռակա դատապարտել են
12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ, բութ առարկայով կյանքի համար վտանգավոր հարվածներ է հասցրել նույն հասցեի 75-ամյա բնակչի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: