Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է, որը պետք է որոշի՝ Լելե Թեփեի բարձունքը վերադարձնի՞, թե՞ ոչ․ Մովսես Հակոբյան

Լուրեր

13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լելե-Թեփեի բարձունքը հետ կվերադարձվի, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ Լելե-Թեփեն ռազմավարական նշանակություն չունեցող, «անպիտան» տարածք է եղել, Հակոբյանը պատասխանեց․ «Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է և նրանք են որոշելու»։ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել, թե քանի նմանատիպ ոչ ռազմավարական տարածքներ կան, որոնք կարող ենք հակառակորդին զիջել, ինչպես Լելե-Թեփեի դեպքում եղավ։ Նա վստահեցրեց՝ բանակը որևէ բանի կարիք չունի․ «Բանակն ամեն ինչով ապահովված է և եթե քաղաքացին որոշել է ինչ-որ բանով օգնել բանակին, դա նրա կամքն է»։

Հակոբյանը նաև չմեկնաբանեց Հայկազ Բաղմանյանի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակումը․ «Ես վերադասի որոշումները չեմ մեկնաբանում»։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Հակոբյանն ասաց, որ դա բանակի համար մեծ դաս էր․ «Այս երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել և այն խնդիրների ուղղությամբ, որոնք պարզվեցին երկու տարի առաջ, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։