Պատվաստման կեղծ հավաստագիր գնածը վաղը կմահանա, կասեն՝ պատվաստված էր, բայց մահացավ. Պապոյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Պատվաստման կեղծ հավաստագիր գնածը վաղը կմահանա, կասեն՝ պատվաստված էր»,- այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նշեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Վստահաբար չեմ կարող ասել, որ բոլոր դեպքերն են բացահայտվել և այս արատավոր երևույթն առկա է բոլոր երկրներում»,- նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով իրավապահների կողմից պատվաստման կեղծ վկայականների վաճառքի դեպքերի բացահայտմանը:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը ռետրոսպեկտիվ միջոցներ չունի՝ պարզելու համար, թե կովիդից մահացածը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, թե իրոք պատվաստված է եղել, և դա հարցեր կառաջացնի պատվաստման արդյունավետության վստահության հետ կապված:

«Իրավապահները պետք է շարունակեն կանխարգելիչ միջոցներ իրականացնել և խստորեն արձագանքել՝ նման դեպքերը բացահայտելով։ Վատ եմ ինձ զգում ասելու, բայց՝ նաև խստորեն արձագանքելով, որովհետև, նման արարքը վտանգում է ոչ միայն տվյալ անձի կյանքին ու առողջությունը, այլնաև հանրային առողջությանը»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նախարարը խոստացավ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ամփոփելով նախորդ ժամանակահատվածում պատվաստվածների շրջանում մահերի թվերը, կհամադրեն դրանք և կհրապարակեն վիճակագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: