Թունավորման դեպքեր` «Տաշիր պիցցա» սննդի կետերում. 15 մարդ հոսպիտալացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յուրիկ Հարությունյանի 19 և 20 տարեկան թոռներն ու նրանց ընկերները նախօրեին սնվել են հանրային սննդի կետում, որոշ ժամանակ անց վատ են զգացել: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Երևան եկած տղաները վերադարձի ճանապարհին են հասկացել, որ ինչ-որ բան այն չէ:

«Տղաները Մարտունի վերադառնալու ճանապարհին վատացել են, իսկ թոռներս մնացել են Երևանում․ այստեղ վարձով են ապրում։ Նրանք էլ վատացել են, շտապօգնություն են կանչել»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Յուրիկ Հարությունյանը։

Յուրիկ Հարությունյանի թոռներն այս պահին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում են, իսկ նրանց երկու ընկերները՝ Մարտունու բժշկական կենտրոնում։ Դեռ առավոտյան ՍԱՏՄ-ն հայտնեց, որ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչը նշում է, որ քաղաքացիները հիվանդանոց են դիմել երեկ՝ օրվա երկրորդ կեսին.

«Հիմնական գանգատներն են եղել բարձր ջերմությունը, սրտխառնոցը, փսխումները, փորացավն ու լուծը։ Նրանց մոտ նախնական ախտորոշվել է սուր աղիքային վարակ»,- նշում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մեծահասակների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից 3-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան, մյուսները՝ մեծահասակներ՝ մինչև 61 տարեկան։

«Բոլորի վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստանում են համապատասխան բուժում և կա որոշակի կայունություն»,- ասում է բաժանմունքի վարիչը։

Պարզվում է՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված բոլոր քաղաքացիները սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում։ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայի, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղում: Քաղաքացիները սննդի կետում կերել են պիցցա, աղցաններ և բուրգերներ։ Բոլոր հավանական սննդատեսակներից, որոնք կարող էին թունավորման պատճառ դառնալ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կատարել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

«Իրականացվել են արտադրանքի նմուշառումներ, դրանք տեղափոխվել են լաբորատորիա, որից հետո միայն կարող ենք եզրահանգման գալ, թե որն է թունավորման պատճառը»,- ընդգծում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

Հանրային սննդի կետի երկու մասնաճյուղերի գործունեությունը կասեցվել է, մյուս մասնաճյուղերում ևս տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի։ Մանրէաբանական փորձաքննությունները կտևեն շուրջ մեկ շաբաթ, որից հետո, սակայն, հնարավոր է՝ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն լինի։

«Տաշիր պիցցա»-ում պլանային ստուգումներ նախատեսված էին առաջիկայում։ Վահե Դանիելյանի խոսքով՝ «Տաշիր պիցցա»-ի տնտեսվարողներն ամեն տարի դիմում են իրենց՝ սննդային կետում վերահսկողություն իրականացնելու համար։

«Սննդային ցանցի տարբեր մասնաճյուղերում վերջին վերահսկողությունն իրականացվել է հենց այս տարի, իսկ ընդհանուր ցանցը ստուգվել է անցյալ տարի։ Ստուգումների արդյունքում արձանագրվել են որոշակի խախտումներ, տրվել են ցուցումներ՝ այդ խնդիրները վերացնելու համար»,- նշում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը։

Մեր նկարահանման պահին Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդային կետի դուռը փակ էր, ներս մտնել չհաջողվեց։ Ներսում տեսչական մարմնի աշխատակիցներն էին։ Տնտեսվարողները ներքև չիջան, տեսչական մարմնից էլ հայտնեցին՝ լրագրողների հարցերին չեն ուզում պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան