Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Վազաշենի համայնքապետի գործը դատարանում է

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Տավուշի մարզի Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի գործը դատարանում է։ Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից՝ Բադիրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Լորիկ Բադիրյանը 2008 թվականից մինչև 2021 թվականի հոկտեմբեր ամիսը, հանդիսանալով Տավուշի մարզի Վազաշեն համայնքի ղեկավարը, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածների ուժով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում դեռևս 2007 թվականից հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրված լինելու, շահագործելու մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը։

Ուստի, Վազաշեն համայնքի ավագանու կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին կայացված 16 որոշմամբ 270 քմ հասարակական կառուցապատման հողատարածքը 26000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ վաճառքով օտարելու համաձայնություն տալուց հետո, թույլատրել է որդուն՝ Բագրատ Բադիրյանին, մասնակցել 2014 թվականի հունվարի 13-ին հիշյալ հողատարածքի կայացվող աճուրդին և վերջինս աճուրդով 29860 դրամով գնել է վերոհիշյալ հողամասը, այնուհետև նշված հողատարածքը ամսական 60000 դրամ վարձավճարի դիմաց, 7 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնել է Արմենիա Տելեֆոն Կոմպանի ՓԲԸ-ին, որի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 1-ին մինչև 2021 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է 5040000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Լորիկ Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Գործը մակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։

 

Ռոզա Վարդանյան