3 հազարից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից 97-ն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
Բոլորը

Երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2330 նոր դեպք, գրանցվել է 41 մահ: Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա հավաստմամբ՝ դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերն առցանց անցկացնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել:

«Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», – ասաց նա:

Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, նա ասաց, որ Հայաստանում պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի:

«Պետք է ասեմ, որ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ 3 հազարից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: