ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում, կարծում եմ, առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում խոսեց Նյու Յորքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին ու նշեց, որ առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն:

«Կարծում եմ՝ ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն էր, որին հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

Այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Վահե Գևորգյանի խոսքով՝ Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ֆորմատները չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին։

«Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների, ռիսկերի հաշվարկումը:

Մեզ համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այդ բոլոր առաջարկները դիտարկվում են և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որոշման մասին վաղ է խոսել»,- նշեց Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: