Արձանագրել ենք ադրբեջանական ահաբեկչական բնույթի գործողություններ. ՄԻՊ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։

«Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Զեկույցն ամբողջությամբ հիմնված է բաց աղբյուրների վրա, որևէ կերպ զեկույցում չի ցուցադրվում Հայաստանում տեղակայումները, դիրքերը: Ավելին, այս զեկույցի աշխատանքները ևս մեկ անգամ հիմք տվեցին համոզվելու, որ Հայաստանի սահմանապահ զորքերի, ԶՈՒ ծառայողները իրականացնում են հերոսական ծառայություն՝ ունենալով բացառիկ առաքելություն՝ պաշտպանելու ՀՀ բնակիչների կյանքը, խաղաղ գոյակցության և մնացած բոլոր կենսական իրավունքները»,- նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանը հավաստիացրեց, որ բացառապես փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր ահաբեկչական արարքները. «Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում»:

Թաթոյանը հավելեց, որ հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան, որովհետև զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն անօրինական են՝ բոլորը առանց բացառության:

Նա ընդգծեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:

«Ես կցուցադրեմ, որ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են Ադրբեջանի զինված ուժերը:

Մենք միջազգային պահանջներով հիմնավորել ենք, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- նշեց Թաթոյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանի պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի, սակայն այս դրույթը չի կարող կիրառելի լինել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում։

«Բնակավայրեր ունենք, որտեղ ընդամենը մի քանի մետրից սկսած՝ արդեն մարդկանց տներ են։ Դա նշանակում է նոր տեղահանվածնե՞ր պետք է ունենանք, իհարկե ոչ:

Այս ասուլիսից հետո հրապարակային կդառնա զեկույց, որտեղ միջազգային փորձի վրա ցույց է տրված, թե ինչպես կարող է ստեղծվել անվտանգային գոտի: Աշխարհում կան այդպիսի փորձեր»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում: