Ինչո՞ւ չկարողացանք 4 տարվա ընթացքում առանց որևէ մեկի «կոստյումի» Սահմանադրություն ունենալ․Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.11.2021 | 15:45Ողբերգություն է, որ հեղափոխությունից 4 տարի հետո դեռևս քննարկում ենք վեթինգի հեռանկարները Հայաստանում: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանում վեթինգ չի իրականացվել. «Պետք է հստակ, կոնկրետ գործողություններ արվեին, բայց այդ շանսը բաց ենք թողել»:
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունը Սահմանադրություն փոխելու ցանկություն չունի: «Ինչո՞ւ չկարողացանք 4 տարվա ընթացքում առանց որևէ մեկի «կոստյումի» Սահմանադրություն ունենալ»,- նշեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում: