Մահվան ելքով վեճ՝ Կարմիր բլուրում

Լուրեր

12.02.2026 | 14:30
Ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովան՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման համաձայնության մասին
12.02.2026 | 14:22
Միհրան Հարությունյանը հայտնել է՝ երբ կարող է անցկացնել հաջորդ մենամարտը
12.02.2026 | 14:08
Ժամանակն է, որ կուշտ առաջնորդ ունենանք․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 13:57
Անկախական Գևորգից, վերածվել եք բոլշևիկ Հայկի․ Ռուբինյանը՝ ՀՅԴ-ի և «Սարոյան եղբայրներ» ֆիլմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 13:45
Եռակի օլիմպիական չեմպիոն դարձած լեռնադահուկորդը 58 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 13:43
Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպմանը պնդել է ԱՄՆ-Իրան բանակցությունների շարունակման հարցում
12.02.2026 | 13:34
Եթե «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, էս ազգը ո՞նց էր պետություն ունենալու․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 13:30
Լոռիում դպրոցում ծեծկռտուք է եղել, 13-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել
12.02.2026 | 13:26
Ադրբեջանի պետական ​​AzTV-ն խմբագրել է Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահ լինելու մասին
12.02.2026 | 13:17
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ շտաբի պետ
12.02.2026 | 13:14
Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
12.02.2026 | 13:09
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են սպորտային բժշկության թեման
12.02.2026 | 13:05
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն այսօր կիմանա մրցակիցներին
12.02.2026 | 13:00
Եթե իմ երեխան գա, հարցնի՝ չեմ պատմելու, ձեր ելույթն եմ միացնելու, ասելու եմ՝ նայիր․ Նարեկ Գրիգորյանը՝ ՀՅԴ-ի մասին Հակոբ Մովսեսի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 12:49
Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր
Բոլորը

Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02.10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել և, սպանություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: