Հեղափոխության հիմնական պատճառն արդարության դեֆեցիտն էր. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.11.2021 | 12:25Հեղափոխության հիմնական պատճառն արդարության դեֆեցիտն էր: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Մարդկանց իրավունքները շարունակաբար և անպատժելիորեն խախտվում էին»,-նկատեց իրավապատպանը:
«Հեղափոխությունից հետո 2018թ. մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվեց ՀՀ-ի ժողովրդավարական վերականգնման ճանապարհային քարտեզը, և իշխանությանը մեր առաջարկն էր հաշվի առնել մեր ներկայացրած մոտեցումները»,- նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանում վեթինգ չի իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում: