Սյունիքում ոստիկանների թվի խնդիր ունենք՝ քաղաքացիների ուղեկցումն ապահովելու համար. փոխոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում ոստիկանությունը կատարում է ուղեկցումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Այնտեղ իրականացվում են մի շարք գործառույթներ, նախ՝ անվտանգություն են ապահովում, ուղեկցումներ են իրականացնում, հատկապես հիմա, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտությունը»,- ասաց Ֆիդանյանը։

Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության ծառայության թվաքանակի հետ կապված խնդիրներ կան։

Անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին դիտարկմանը, որ մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակչին ու հարվածել նրա մեքենային, Ֆիդանյանը նշեց. «Ցավոք, այո, նման տեղեկություն շրջանառվել է։ Այստեղ պետք է անդրադառնանք այն հանգամանքին, որ տվյալ հատվածում պետք է կանոնակարգումն իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից ու լիազորությունների շրջանակից դուրս է, պետք է կարգավորվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ-ի տարածքում չի դիտարկվում, և եթե այդտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում: Այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, և ոստիկանությունն իրականացրել է համապատասխան միջոցառումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: