«Հրամանատարս գրկիս մեջ մահացավ». Արայիկը ոչնչացրել է թշնամու կենդանի ուժը, զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ին է զոհվել Արայիկ Ղահրամանյանը, կամ ինչպես նրան սիրում էին անվանել՝ Օկան։ 2019 թվականի հունվարի 14-ն էր, երբ զորակոչվեց բանակ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու։ Ջրականում է ծառայել․ կրտսեր սերժանտ էր։ Արայիկի մայրը մեզ հետ խոսել չկարողացավ, հորեղբոր կինն է իր մեջ ուժ գտնում որոշ մանրամասներ պատմելու։

Պատերազմի օրերին տարբեր վայրերում է կռիվ մղել Արայիկը, մասնակցել է Հադրութի համար մղվող մարտերին։ Ջոկատը կռիվ տալով հասել է Մարտունու շրջանի Քերթ գյուղ և հայտնվել ԱԹՍ-ի հարվածի թիրախում․ 17 հոգուց բաղկացած ջոկատից միայն մեկն է փրկվել:

Մարտական ընկերներն են պատմել՝ Արայիկը հասցրել է ոչնչացնել թշնամու կենդանի ուժն ու ռազմատեխնիկան։ Մարտի դաշտից դուրս է բերել զոհված զինակիցների դիերը և վիրավոր ընկերներին, այդ թվում՝ հրամանատարին, որն Արայիկի գրկում է մահացել։ Հորեղբոր կինն ասում է՝ հրամանատարը վերջին խոսքերը հենց նրան է ասել։

«Իր մայրիկի հետ խոսել, ասել է՝ րամանատարս գրկիս մեջ մահացավ, սիրում եմ հայրենիքս, բայց ընտանիքիս էլ եմ շատ սիրում: Շատ էր խնդրել, որ այդ խոսքերը հասցնենք ընտանիքին»,- ասում է Արայիկի հորեղբոր կինը՝ Նունե Բալայանը:

Արայիկն էլ էր շատ սիրում ընտանիքը, բայց հայրենիքի հանդեպ սերն ավելի զորեղ գտնվեց։ Օկան կենսուրախ էր, կյանքով լեցուն․ հիշում է հորեղբոր կինն ու հավելում՝ դեռ մանկուց են Արայիկին այդպես դիմել։

«Իրեն միշտ Օկա ենք ասել, մեր գերդաստանում երեք եղբայրների զավակների մեջ ինքն էր փոքրը, իրեն ուրիշ սիրով էինք սիրում, հատուկ տեղ ուներ բոլորիս սրտերում»,- ընդգծում է տիկին Նունեն:

Արայիկի մարմինը ծնողները գտել են նրա զոհվելուց շուրջ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 5-ին։

Արայիկը Ստեփանակերտից էր, ընտանիքն այժմ ապրում է Երևանում՝ ժամանակավոր կացարանում, քանի որ գրեթե ամեն օր այցի են գնում իրենց որդու շիրմին։ Պատերազմի օրերին հարազատները քիչ են խոսել Արայիկի հետ․ նրանից վերջին զանգը մորը՝ Մարինեին է ուղղված եղել։

«Ասել է՝ մա՛մ ջան, չվշտանաք, ես իմ հայրենիքի համար եմ ծառայում, հնարավոր է` սա իմ վերջին զրույցը լինի»,- ասում է Արայիկի հորեղբոր կինը:

Սեպտեմբերի 12-ին Արայիկը կդառնար 21 տարեկան։ Ծառայության մեջ գտնվող որդուն ծնողները տարեդարձին տեսակցության էին գնում․ այս տարեդարձը, սակայն, Եռաբլուրում են շնորհավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան