Փաշինյանն ամսի 25-ին տեղեկացել է, որ պատերազմ է սպասվում, բայց երկիրը համապատասխան վիճակի չի բերվել. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երկրորդը, եթե կա քննարկելու թեմա, խորհրդարանն ուներ մի քանի հնարավորություններ։ Առաջինը՝ կապված տարբեր պաշտոնատար անձանց հետ, օրինակ՝ ԱԱԾ տնօրեն, պաշտպանության նախարարի, գլխավոր դատախազի, որոնց հետ կապված արդեն մեկ ամսից ավել է անցել, ինչ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին և պարզաբանումներ էին պահանջել տարբեր հարցերի շուրջ։ Այդ հնարավորությունները վերոնշյալ պաշտոնատար անձինք չէին օգտագործել և խորհրդարան չէին եկել»,- նշեց պատգամավորը։

Հաջորդ հնարավորությունը, ըստ պատգամավորի՝ Սահմանադրությամբ նախատեսված եղանակով հրատապ քննարկման ձևաչափն էր, որի թեման շփման գծում ստեղծված իրավիճակն էր, սահմանզատման հարցերն էին։ «Սակայն իշխանությունը ներգրավել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին, որոնք իրավասու չէին պատասխանելու օրակարգին վերաբերող հարցերի 90 տոկոսին, մյուս 10 տոկոսի մասով, կարելի է ասել, բովանդակություն, կարևորություն պարունակող որևէ պատասխան չի եղել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է թեկուզ նշված հարցերով Փաշինյանի հետ ինչ-որ ձևաչափով հանդիպման հնարավորությանը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով նախատեսված ձևաչափեր կային:

«Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգի հետ կապված մեր խմբակցության քարտուղարն արդեն տեղեկացրել է, դա կրկնում եմ՝ նրա հրաժարականի օրակարգն է»,- նշեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այն ձևաչափերով, որով հանդես է գալիս Կառավարության հարցուպատասխանի, Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, ըստ էության, չի պատասխանում հարցերին, անցնում է սահմանները, շատ դեպքերում վերոնշյալ հարցից փախուստի դիմելու համար անդրադառնում է լրիվ այլ բնույթի հարցերի, որոնք օրվա օրակարգի հետ կապ չունեին։

«Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ նստելու, քննարկելու որևէ նպատակահարմարություն չեմ տեսնում»,- ընդգծեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: