«Սասնա ծռերի» թիկունքում ո՛չ օտար ուժեր են, ո՛չ փողատեր մարդիկ են, ո՛չ դրդողներ են, նրանց թիկունքում իրենց հայրենասիրությունն է․ Թամար Հովհաննիսյան

Լուրեր

26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Aysor.am-ի հարցին ի պատասխան ասել էր, որ իրենք դեմ են բռնությամբ իշխանափոխությանը․ «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք»:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը հռետորական հարց է հնչեցնում, իսկ ինչպե՞ս պետք է պատասխաներ դեսպանը, երբ նրան հարց են տալիս, թե խոսակցություններ կան, որ Դուք պաշտպանում եք «Սասնա ծռերին»․ «Դեսպանը նաև ասել էր, որ իրենք չեն ընդունում ընտրված իշխանությունների հանդեպ զինված գործողությունները նրանց վար առնելու համար, մեզ մոտ իշխանություններն ընտրված չեն և եթե կարծում եք, թե պարոն դեսպանը դա չգիտի՝ սխալվում եք։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ նույն որոշակիությամբ դեսպանին հարց ուղղեին, եթե մեղադրյալին, նիստերի դահլիճից, ձեռնաշղթաներով իջեցնում են դատարանի նկուղը և 15 ոստիկաններով հարձակվում մեղադրյալի վրա, այդպես ծեծուջարդ կազմակերպելը նորմա՞լ է, ձեր երկրում դրան նորմա՞լ են վերաբերվում, ինչ կասեր պարոն դեսպանը»։

Հովհաննիսյանը նշեց՝ նման հարցերը շատ են․ «Կարող էին նույն որոշակիությամբ հարցնել, իսկ նորմա՞լ եք համարում, որ պետական բյուջեից խոշոր գումարներ դուրս գրվեն և դրանց միայն 1/10-րդ մասը ծախսվի հանրության կամ քաղաքի ու երկրի համար, իսկ մնացածը գրպանվի, դրանց պարոն դեսպանը ոչ միայն չէր կարողանա բառեր գտնել պատասխանելու, այլ դեմքն այնպես կայլալվեր և խոսելու ունակությունը կկորցներ, որ մենք այսօր ոչ մի նման հարց չէինք քննարկի»։

Անդրադառնլով Վարուժան Ավետիսյանի այն կոչին, թե պետք չէ հավատալ «կեղծ խաղաղասերներին», այլ «զենք վերցնել ու տապալել իշխանությունններին», Հովհաննիսյանն ասաց․ թե՛ Ժիրայր Սեֆիլյանն ու թե՛ Վարուժան Ավետիսյանն այնպիսի մտածող անհատներ են, այնպիսի ճանապարհ են անցել, որ իրենք պետք է իրենց հայտարարությունների համար պատասխան տան․ «Ես ինքս կողմնակից եմ Գանդիի և Մարտին Լյութերքինգ կրտսերի արած ազատագրական պայքարի ձևին, որը մենք անում էինք։ Գունդ մտնելը, երբ մարդիկ տեսնում են, որ խոսքով չի լինում, երկխոսությունով չի լինում, մարդիկ ճարահատյալ դիմում են այդ քայլին, նրանք մտել էին խոսելու համար, իրենց ձայնը բարձրացնելու համար և ոչ թե մարդ սպանելու»։

Թամար Հովհաննիսյանը գտնում է, որ «Սասնա ծռերի» գործն ունի արդար քննության կարիք, որը գործող իշխանությունների օրոք հնարավոր չէ․ ««Սասնա ծռերի» թիկունքում ո՛չ օտար ուժեր են, ո՛չ փողատեր մարդիկ են, ո՛չ դրդողներ են, նրանց թիկունքում իրենց հայրենասիրությունն է»։

Հարցին, թե ինչու չստացվեց կյանքի կոչել «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնությունը՝ ընդդիմադիրների համախմբմամբ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այդ հարցի պատասխանը գիտեն նրանք, ովքեր չեն ցանկանում համախմբվել, ես ցանկանում եմ, ճակատը ցանկանում է, բայց եթե քաղաքական ուժերը չեն ուզում և կարծում են, որ ավելի արդյունավետ միջոց գիտեն այդ բանն անելու, թող անեն, ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում։ Չհամախմբվելով էլ կարելի է ինչ-որ բան անել, ի վերջո քանակը կապ չունի, պետք է հարմար պահը որսալ»։

 

Լիլիթ Շաբոյան