«Ես սենց դանդաղ մահվան պատրաստ չեմ»․ ցմահ դատապարտյալը՝ անազատության 25 տարվա և չմեռնող հույսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
Բոլորը

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ բանդայի կազմակերպման և սպանությունների մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված 58-ամյա Արմեն Տեր-Սահակյանն արդեն 25 տարի է՝ կալանավայրում է։ 

«Աղվան Հովսեփյանն ինձ ասում էր՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց տալու ենք։  Իրենց ուզածն էն էր, որ ես ասեի՝ Վանո։ Ասում էին՝ ասա՝ Վանո, գնում ես տուն, չես ասում՝ գնում ես մահապատիժ։ Ես ասել եմ՝ գրեք մահապատիժ»,- ասում է Տեր-Սահակյանը։

Հինգ տարի մահվան դատավճռին սպասող Արմեն Տեր-Սահակյանի պատիժը 2003 թվականին, Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, փոխվեց․ Հայաստանում գնդակահարության դատապարտված բոլոր անձանց դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկման։ Նրանք, սակայն, համաձայն չէին Քոչարյանի այս որոշման հետ․ դապատարտյալները պնդում էին՝ նախագահն իրավունք չուներ դատավորի դեր ստանձնել։

«Որ փոխեցին ցմահ, ես դիմում գրեցի Ռոբերտ Քոչարյանին ու պահանջեցի իմ մահապատիժն ի կատար ածի իմ թույլտվությամբ։ Ես սենց դանդաղ մահի պատրաստ չեմ, ես մի կողմ, բայց էդ ընտանիքդ էլ հետդ տանջվելու ա»,- նշում է զրուցակիցս։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հաճախ էր անդրադառնում ցմահ ազատազրկվածների խնդիրներին։ Նա պարբերաբար բարձրաձայնում էր, որ այս հարցում սխալ քաղաքականության  հետևանքով երբևէ ազատության մեջ հայտնվելու հույսը դատապարտյալների մոտ վերանում է։ Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանն այս հարցով մինչ օրս լռում է։

Ցմահ դատապարտյալները հաճախ են իրենց կյանքը դանդաղ մահ անվանում․ ազատության մեջ հայտնվելու նրանց հույսը նվազում կամ ավելանում է ամեն անգամ երբ արդարադատության նախարար է փոխվում։ Հեղափոխությունից հետո նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման շրջանում հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները։

Հետհեղափոխական Հայաստանի հաջորդ տարվա մայիսի 31-ին Ազգային ժողովը Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որոնք մեծ իրարանցում առաջացրին ցմահ դատապարտյալների շրջանում։ Օրենքը թույլ էր տալիս 20 տարի անց հայտնվել այդքան սպասված ազատության մեջ, ավելի կոնկրետ՝ ամեն օր առավոտյան ժամը 08:00-ին դուրս գալ քրեակատարողական հիմնարկից վերադառնալ 20։00-ին, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ առանձնացված հատուկ կացարաններում: 

Այս ոգևորությունն ինչպես միանգամից հայտնվել էր, այդքան արագ էլ իր տեղը զիջեց մտահոգություններին։ Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված՝ պատժի կրման առավել մեղմ ռեժիմ տեղափոխելու մասով որոշումների մեծ մասը Դատախազության կողմից կասեցվում էր։ Դատապարտյալները կրկին հուսալքության մեջ հայտնվեցին․ Արմեն Տեր-Սահակյանը՝ նրանցից մեկն է։ Օրեր առաջ 20-օրյա հացադուլից ծանր առողջական վիճակով դուրս եկած դատապարտյալի պատժի կրման ռեժիմը երկու անգամ խստացվել է։ Վերահսկող դատախազ Գարեգին Իսախանյանը դատապարտյալին երկու անգամ կիսաբաց ռեժիմից  վերադարձրել է կիսափակ ռեժիմի․ վերջին անգամ՝ կիսաբաց ռեժիմում Տեր-Սահակյանը մնացել է ընդամենը 45 օր։

«էդ մարդուն ես մի անգամ եմ տեսել 25 տարում, էդ մարդը ո՞նց կարա իմ մասին ինչ-որ կարծիք կազմի՝ ես դրական եմ, թե՞ բացասական։ Իմ մասին կարա ասի միայն ու միայն Քրեակատարողական ծառայությունը, մեկուսարանի աշխատողները, որոնք ամեն օր ինձ տեսնում են, որ ժամին քնեցի, որ ժամին կերա, որ ժամին ինչով զբաղվեցի և ինչ արեցի»,- վրդովվում է Տեր-Սահակյանը։

Դատապարտյալի համար անընդունելի է այն հանգամանքը, որ իր հետ աշխատանք տանող Քրեակատարողական ծառայության և Տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացրած դրական բնութագրերը կարող են ուղղակի կասեցվել Դատախազության կողմից։  

Գլխավոր դատախազությունից, սակայն, համաձայն չեն տրված որակումների հետ։  Պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գարեգին Իսախանյանը նշում է՝ Քրեակատարողական ծառայությունը երբեմն անհարկի է մեղմացնում պատժի կրման ռեժիմը։

Որն է պատշաճ վարքագիծ և դրական վարքագիծ ցուցաբերելու միջև առկա սահմանը; ի վերջո՝ ի՞նչ պետք է անի դատապարտյալը, որ կարողանա համապատասխանել Դատախազության համար ընդունելի դրական վարքագծի չափանիշին՝ եթե քրեակատարողական հիմնարկում մարզական միջոցառումներին, ընթերցանությանը կամ այլ միջոցառումների մասնակցությունը ոչ թե դրական, այլ պարզապես պատշաճ վարքագծի դրսևորում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան