Բերման ենթարկելը ենթադրում է հարկադրանքի կիրառում. փոխոստիկանապետը` ոստիկանների բռնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած այն դեպքին, երբ ապօրինի շինության ապամոնտաժման ժամանակ մի տղամարդու բռնի ուժով բերման են ենթարկում նրա անչափահաս երեխաների աչքի առջև և ոստիկաններից մեկը հրահանգում է՝ գցե՛ք գետնին:

Ֆիդանյանի խոսքով՝ տեսանյութում ցուցադրվածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: «Նկարվել է սկզբում մի հատված, հետագայում մեկ այլ հատված: Այդ փաստի առնչությամբ քրեական գործ կա հարուցված, և դրանով պայմանավորված ամբողջովին բաց տեքստով չեմ կարող ասել, թե իրականությունն ինչպիսին է: Քրեական գործի ավարտից հետո, վստահեցնում եմ, բավականին հետաքրքիր տեղեկություններ կտարածվեն ոստիկանության կողմից»,- նշեց փոխոստիկանապետը:

Նա հավելեց, որ եթե քաղաքացիները կատարեն ոստիկանների պահանջները և դիմադրություն չցուցաբերեն, նրանք կոպիտ ձևով բերման չեն ենթարկվի:

«Բերման ենթարկելը ենթադրում է հարկադրանքի միջոցների կիրառում: Եթե անձը դիմադրություն է ցուցաբերում, հրաժարվում է կատարել ոստիկանի օրինական պահանջները, ապա ոստիկանությունն իրավասու է կատարել համապատասխան գործողություններ»,-նշեց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: