Բեռնատարների կուտակում՝ Սադախլո-Բագրատաշեն անցակետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սադախլո-Բագրատաշեն անցկակետում բեռնատարների հերթ է գոյացել։ Վարորդները տևական ժամանակ սպասում են՝ Հայաստան մուտք գործելու համար։ Այսօր նման ահազանգով Factor.am-ին է դիմել հերթում սպասող վարորդներից մեկը։

«Երեկ ժամը 10-ից սպասում եմ, անցակետում եմ եղել, մինչև հիմա սպասում եմ։ Ինձնից առաջ եկած մարդիկ էլ կան, սպասում են։ Մեր կայանատեղիում մոտ 60 մեքենա կա, ու  նման ևս երկու կայանատեղիում սպասողներ կան»,- նշեց բեռնատարի վարորդը։

Ահազանգի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք ՊԵԿ-ից․

«Մեզ մոտ խնդիր չկա։ Բեռնատարները համապատասխան ստուգումներ են անցնում՝ պարտադիր ռենտգեն-զննություն, դա միշտ եղել է ու ժամանակատար պրոցես է, բայց բնականոն պրոցես է»,- նշեց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Վերջինիս խոսքով՝ այնուամենայնիվ, բեռնատարների հոսքն ավելացել է։

«Հիմա օրվա կտրվածքով 300-ից ավելի մեքենա է մուտք գործում Բագրատաշեն։ Հոկտեմբերի 1-ի համեմատ՝ հոսքն ավելացել է 15-20 %-ով»։

Վրաստանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված կապ հաստատեցինք նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ։

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 80 մեքենա կա, սակայն դա կուտակում համարել չի կարելի․

«Վրացական կողմում խնդիր չկա։ 80 մեքենա է կանգնած Սադախլոում, 130 տեղ ազատ է։ Մինչև 200 մեքենան դա ընդհանրապես խնդիր չէ։ 1 օրվա ընթացքում անցնում է»,- նշեց Թանանյանը։

Նշենք, որ ահազանգի հեղինակը նաև տեսանյութ և լուսանկար է տրամադրել, որում երևում է հերթի մեջ կանգնած սպասող բեռնատարների շարքը։

Անժելա Պողոսյան