Հայաստանում սոցիալական լուրջ խնդիրներ կան, բայց որոշել են ԶԼՄ-ներին 500-700 հազարի չափով տուգանել. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

ԶԼՄ ներկայացուցիչները վերջին երեք տարում տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել ԶԼՄ-ների նկատմամբ այս իշխանությունների կողմից, և վստահ եմ՝ ԶԼՄ ներկայացուցիչները գիտեն, թե ինչ աստիճանի անհանդուրժող են քննադատության նկատմամբ այս իշխանությունները, և այդ ամենի համակցությունն արտահայտվել է հենց այս օրենքի նախագծով»,- ԱԺ-ում քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից  շրջանառության մեջ դրած ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունների նախագծին:

«Իրենք փորձում են այս օրենքի նախագծով պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե նրանց դեմ պայքարելով, այլ ԶԼՄ-ի։ Այսինքն` ոչ թե ասում են, որ անանուն դոմեն ունենալն է խնդիր, այլ՝ դրան հղում տալը: ԶԼՄ-ն, եթե հղում տվել է անանուն դոմենին, ինչպե՞ս պետք է պարզի՝ անանո՞ւն է, թե՝ ոչ»,- ընդգծեց Վարդևանյանը։

Նա հավելեց, որ ԶԼՄ-ն պետք է իր գործունեության մեջ ունենա ազատություն: Կա Սահմանադրություն, որը երաշխավորում է այդ գործունեության ազատությունը:

«Հայաստանում սոցիալական լուրջ խնդիրներ կան, բայց որոշել են ԶԼՄ-ներին 500-700 հազարի չափով տուգանել»,- նկատեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ լրատվամիջոցները  կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս։

Մանրամասները՝ տեսանյութում: