Աշխարհաքաղաքական փոփոխություններ և տեխնոլոգիական զարգացում. Դիլիջանում 2-րդ անգամ կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում՝ ստանալով «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը: Դրա կազմակերպման վերաբերյալ բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Դիլիջանում անցկացվող՝ արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողովն» այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը:

«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի աշխարհի տարբեր երկրներից: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը:

Գագաթնաժողովն այս տարի կրելու է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Այն կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ:

Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Գագաթնաժողովի շրջանակում կներկայացվի նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի ծրագիրը:

Հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակն աշխարհում՝ մասնակիցների մի մասը գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի առցանց: Այս տարվա գագաթնաժողովի մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ, աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

Խոսելով գագաթնաժողովը երրորդ անգամ Հայաստանում անցկացնելու մասին՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն միջոցառումը համարել է լավ հնարավորություն՝ աշխարհի տարբեր երկրներից փորձագետների մասնակցությամբ քննարկումներ ծավալելու, մարտահրավերները մատնանշելու և լուծումներ առաջարկելու առումով: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել անձամբ Հայաստանի նախագահի կողմից: Հայաստանն աշխարհագրորեն փոքր երկիր է, սակայն, միևնույն ժամանակ մեծ է՝ իր ազդեցիկության, ներգործության առումով: Բոլորը գիտեն հայերի ծագման և Հայաստանի արժեքի, հարստության մասին, մասնավորապես՝ հայկական սփյուռքի մասին, որը ներկայություն ունի աշխարհի շատ երկրներում: Հայաստանը նաև աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Կարծում ենք, որ Հայաստանի հետ այս գագաթնաժողովի համատեղ հյուրընկալմամբ, մենք կկարողանանք հետաքրքիր հնարավորություններ ստեղծել այս երկրի համար,- ասել է Թիերի Մալըրեն: -Հայաստանն իրեն տեսնում է որպես ստարտափ ժողովուրդ և, աշխարհի շատ այլ փոքր երկրների նման, ունի ուժեղ ինտելեկտուալ և սոցիալական կապիտալ, լավ կրթություն, գիտակներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության բնագավառներում, ինչը երկրին հնարավորություն է ընձեռում առաջ շարժվել նորարարության և տեխնոլոգիաների ոլորտներում: Կարծում ենք, որ գագաթնաժողովը կօգնի Հայաստանին նյութականացնել այդ ամենը»: