Պետական պրոպագանդայի սահմանափակ երևակայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
Բոլորը

Պետական պրոպագանդան Հայաստանում երբեք լեզվի տակ ոսկոր չի ունեցել: Պրոպագանդան ունի մոբիլիզացնող կամ մոլորեցնող բնույթ: Մոբիլիզացնող պրոպագանդան հրապարակավ ներկայացնում է իր նպատակները, իսկ մոլորեցնող պրոպագանդան թաքցնում է դրանք: Մոբիլիզացնող պրոպագանդան արտահայտվում է բնական աղետների դեմ պայքարի շրջանակներում, իսկ մոլորեցնող պրոպագանդան՝ երբ այդ աղետները ծնում են իշխանությունները:

1)1990-ականների առաջին տարիներին մեր երկիրը փաստացի պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ:  Այդ տարիներին որպես մոբիլիզացնող պրոպագանդա կար միայն Ղարաբաղի հարցը: Նրա անունից էին արվում սոցիալական բոլոր զոհաբերությունները՝ հացը քիչ էր, լույս չկար, ցուրտն ավելի ցուրտ էր: 1997-ի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողի աչքերի մեջ նայելով ասաց՝  լավ չես ապրի, Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի։ Այս մարգարեության հասցեատեր Սերգո Երիցյանը հետագայում մի քանի անգամ ավելի լավ էր ապրում, բայց Ղարաբաղի հարցն այդպես էլ չլուծվեց:

2)Առաջին նախագահի պրոպագանդիստական ջիղը տապալված էր ի սկզբանե: 1998-ի փետրվարին նրան իշխանությունից հեռացնողները դեռ պետք է ցույց տային, թե հատկապես ինչից և ինչպես պետք է խոսել սեփական ժողովրդի հետ: Առաջինը և գրեթե անմիջապես աչքի ընկավ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ հայ դեղագործները հայտնաբերել են ՁԻԱՀ-ի բուժման դեմ դեղամիջոց, որն անվանել են «Արմենիկում»։

«Այս դեղը շատ լայն փորձարկումներ է անցել ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք արտերկրներում»,- այդ օրերին ասում է Դեղերի և բժշկական փորձարարական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը:

Դեղագործական այդ հրաշքը Հայաստանը պետք է դարձներ ապրելու դիմադրողականությունը կորցրածների ուխտատեղի: Հիմա էլ մարդիկ Հայաստանում և ի սփյուռս աշխարհի մեռնում են ՁԻԱՀ-ից: Առ այսօր հայտնի չէ ՁԻԱՀ-ով հիվանդ մեկ հոգի, որին բուժել է մեր բաժին հրաշքը: «Արմենիկումի» ի հայտ գալուց երկու տարի հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է Հայաստանում 40 հազար աշխատատեղ ստեղծելու մասին։ Հաջորդ տարվա դեկտեմբերին նա և արդյունաբերության և առևտրի նախարարը զեկուցում են, թե որտեղ են 40 հազար նոր աշխատավորները: Հայաստանում այդ օրերին հեշտ չէր գտնել մեկին, որը դեմքով գիտեր նրանց:

3)Պրոպագանդիստական հաջորդ միտքը հնչեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրթերով: 2002 թվականին արձանագրված տնտեսական աճով պարոն Օսկանյանը Հայաստանը հռչակեց Կովկասյան վագր և հայտարարեց՝ մենք կարող ենք զարգանալ նաև տնտեսական շրջափակման պայմաններում: Ազգային վիճակագրության բոլոր տվյալներն ադուհետև ամեն տարվա վերջին ցույց էին տալիս երկնիշ տնտեսական աճ: Այդ տարիներին  էլ բռնաճնշումների միջոցով Հայաստանում լռեցվում էր պետական պրոպագանդայից դուրս մի միտք՝ իշխանությունները կեղծում են ընտրությունները: 2008-ից հետո իշխանությունից զրկված Վարդան Օսկանյանն ասաց․ «2 տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են»:

4)2008-ի նախագահի ընտրություններին հաջորդած մարտի 1-ից 20-ը այն ժամանակահատվածն էր, երբ պրոպագանդան նախագահի հրամանագրով դարձավ Հայաստանում տեղեկատվական և քարոզչական միակ ասելիքը: Սպանվել էր 10 հոգի: Հայտարարվել էր արտակարգ դրություն: Այդ օրերին հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակում միայն պաշտոնական տեղեկատվություն, Սերժ Սարգսյանն անձամբ է վստահեցնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղավոր է 10 հոգու սպանության պատճառ դարձած բախումներում։

«Կար արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի խիստ ցուցումը՝ ամրապնդվել այդտեղ դեսպանատան աչքի առաջ: Հասկանում եք՝ ամրապնդվել, ոչ թե մնալ այդտեղ և շարունակել ցույցը: Հենց այդ ցուցումից հետո է, որ շուռ տրվեցին տրոլեյբուսներ, ավտոբուսներ և այսպես ասած՝ բարիկադներ կառուցվեցին»,- մարտի 1-ից մի քանի օր հետո լրագրողներին ասում է Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին հայտարարեց, որ ինքը արտակարգ դրություն է մտցնում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կրակում են ոստիկանների վրա: Բոլոր հեռուստաընկերությունները հեռարձակում են արտակարգ դրության պատճառ դարձած նախագահի այս հայտարարությունը: Միայն տարիներ հետո հենց իշխանության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը կհայտարարի, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  պետք է պատասխան տա իր խոսքերի համար․«Երկրորդ նախագահ ջան, Դուք մասնավորապես որպես հիմնավորում արտակարգ դրության, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում ավտոբուսի հետևում: Բոլոր վիրավոր ոստիկանների էդ փաստաթղթերից պարզեցինք,դատաբժշկական փորձաքննության ենթարկված ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որով Դուք որոշում ընդունեցիք, և դա կարևոր ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա»։

5)2008-ին Հայաստանի երրորդ նախագահ դարձած Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներում մեծ նպատակներ էին դրված՝ կառուցել Մեղրիի հիդրոէլեկտրակայանն ու Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկը,  Հյուսիս-Հարավ մայրուղով Հայաստանը կապել աշխարհին: Պարոն Սարգսյանն ինքը վստահությունն էր։

«Վստահեցնում եմ՝ երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում, լինի դա տնտեսություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ»,- ընտրարշավի ժամանակ բղավում է նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն:

5 տարի պետական պրոպագանդան որևէ կերպ չհիշեց, որ տրվել են նման խոստումներ՝ սակայն հետընթացի մասին խոսում էին և՛ Ազգային վիճակագրական ծառայությունը, և՛ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, և՛ Հայաստանի հասարակական սեկտորը: 2013-ին մարդը խոստացավ, որ ուղիղ 5 տարի հետո կապրենք ավելի լավ Հայաստանում: Այստեղ արդեն կոնկրետ խոստումներ չկային: 5 տարվա ընթացքում պետական պարտքը հասավ 6 միլիարդ դոլարի, մի քանի անգամ թանկացան առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ: Արտագաղթը նոր թափ հավաքեց տասը տարվա մեջ՝ մոտենալով 400 հազարի: Պրոպագանդան հանդես եկավ հերթական չափաբաժնով։

«Խոսքը բնականաբար 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու գաղափարն է»,- ասում է Սերժ Սարգսյանը:

 Ի դեպ, այնպես չէ, որ իշխանական պրոպագանդան ձեռքերը ծալած էր նստում, երբ թանկանում էին ապրանքները: Նա բացատրություն ուներ: Օրինակ, Կենտրոնական բանկի նախագահը մանրամասն զեկուցում է, թե ինչու մեկ օրում ավելի քան երկու հազար դրամանոց կարագը թանկացավ ուղիղ երկու անգամ։

«Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, հակառակը ձեթի օգտագործումը կանցերոգեն ինչ-որ բնույթ է կրում, և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը, դրա հաշվին ավելացավ կարագի օգտագործումը»,- ազդարարում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

6)2013-ին Հայաստանը կատարեց քաղաքակրթական ընտրություն՝ անդամագրվեց Եվրասիական տնտեսական միությանը: Նույնիսկ իշխանությունը տեղյակ չէր, որ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ինքը կատարելու է այդ ընտրությունը: Թվում էր, թե չափազանց հաստատուն են 2013-ից 4 տարի առաջ մեկնարկած այն քայլերը, որոնք Հայաստանը տանում են ուղիղ Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրում: Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հաջորդ օրն իշխանության մեջ այլևս չկար մի բերան, որը չգիտեր, թե ինչ կարևոր ընտրություն կատարեցինք մենք։

«ԵՏՄ-ին միանալով Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս»,- այդ օրերին ավետում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

7)Պետական պրոպագանդան տասնյակ տարիներ պնդում է, որ Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ 2016 թվականին ապրիլի ավելի քան 100 զոհ խլած քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն, պարզվեց, որ մեր բանակը  կռվում է  80-ականների զենքով, դիրքապահները գիշերային տեսողության սարքեր չունեն, տանկերն էլ՝ որակյալ վառելիք:

 «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- մանրամասնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չկա գիշերային սարք, մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկար, որը կար 90-ականներին»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

2016թ-ին բարձրաձայնված ցավոտ հարցը՝ բացառապես աղքատ ընտանիքների երեխաներին սահման ուղարկելու շուրջ էր։ Ապրիլյան պատերազմի զոհերը հենց նրանք էին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ օրերին պարզաբանում է, թե ինչու են աղքատներն առաջին գծում․ «Ովքե՞ր են կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքե՞ր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել և տարկետում ստանալ, ովքե՞ր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել՝ հիմնական միջին և բարձր խավերի ընտանիքներից են, որ կարողանում են բարձրագույն ուսումնական հաստատություններ»։

Խնդիրն արմատապես լուծելու տարբերակը գտավ 2016-ի հոկտեմբերին  պաշտպանության նախարար նշանակված  Վիգեն Սարգսյանը՝ այսուհետ սահմանին թափվող արյունը ֆիքսված գին կունենա։

«Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում միանվագ գումար՝ 10 միլիոն դրամ»,- խորհրդարանի ամբիոնից ասում է պաշտպանության նոր նախարարը։

Պրոպագանդան ավելի ուշ փոքրիկ ճեղք տվեց։ Նախարար Վիգեն Սարգսյանի նյարդերը չդիմացան՝ քաղաքացիներից մեկը Ֆեյսբուքով զինվորի համար փող հավաքող նախարարին մեղադրեց բոշայությամբ զբաղվելու մեջ։ Նախարարը հակադարձեց՝ բոշան դու ես։

7)2016-ի սեպտեմբերին վարչապետ աշխատելու համար Մոսկվայից Հայաստան վերադարձած Կարեն Կարապետյանը գիտեր, թե ուր է գալիս: Վարչապետության առաջին օրերին նա հայտարարեց, որ ստեղծում են Հայաստանի ներդրողների ակումբ , որը միայն 2017-ին կկատարի 300 միլիոն դոլարի ներդրում։ «1 միլիարդի մասին է, ներկայացնելուց դա ներդրողների ակումբն է, որը ժամանակին ստեղծել ենք, և հաջորդ օրը հարց էր հնչում՝ բա ո՞ւր են ներդրումները։ Իրենք մոտ ժամանակներս ձեզ հստակ կհայտարարեն»,- կոնկրետացնում է վարչապետը։

Ներդրողների ակումբի ստեղծումից ավելի քան մեկ տարի է անցել։ Պետական պրոպագանդան լռում է, թե ինչու ակումբի անդամների խոստացած ներդրումները չկան։

8)Պրոպագանդան, ի դեպ, նպատակ ունի նաև խլացնել սովորական մարդկանց այն դժգոհությունները, որոնց վրա իշխանությունն ազդեցություն չունի: Այսօր Հայաստանում իշխանությունը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման համակարգ ընտրած երկրում  Սերժ Սարգսյանն անփոխարինելի է որպես վարչապետի թեկնածու։ Սեյրան Սարոյանը գրեթե աղոթում է․ «Մեզի որ բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ»։

Պետական պրոպագանդան սովորաբար ունի այնքան երևակայություն, որքան անհրաժեշտ է իշխանության անկարողությունը ծածկելու համար։ Եթե դա էլ չի աշխատում, ձեռնարկում են սահմանադրական բարեփոխումներ։

Մհեր Արշակյան