Ապամոնտաժում ուժի կիրառմամբ ու անչափահասների աչքի առաջ․ 5-ամյա երեխային փսխումներով հիվանդանոց են տարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Անչափահաս 3 երեխաների լացով ուղեկցվող այս տեսանյութը երեկ հայտնվեց համացանցում․ պարզվեց՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հերթական ինքնակամ կառույցի ապամոնտաժման ժամանակ։  Factor.TV-ի  նկարահանող խումբն այսօր գնաց միջադեպի հետքերով։ Ընտանիքի անդամներին առավոտյան Ծերեթելի մանկական հիվանդանոցի բակում գտանք։ Երեխաներից ամենափոքրը՝ 5-ամյա տղան, երեկվա միջադեպից հետո ամբողջ գիշեր փսխել էր, առավոտյան շտապօգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխել։ 

Երեխայի մոտ նման վիճակ ստեղծվել է սթրեսից՝ ասել են բժիշկները, իսկ ընտանիքի միջնեկ դուստրը թե՛ երեկ, դեպքի պահին, թե՛ գիշերը անմիզապահություն է ունեցել։ Երեխաների հետ նաև հոգեբանը կաշխատի․ վախեցած են շատ, ասում է մայրը։ 

Վերադառնալով ապամոնտաժմանը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Կուրղինյան 3/15 հասցեում, Վազգեն Ռաֆայելյանը, 4 տարի առաջ ավտոսպասարկման կետ է կառուցել, իսկ 1 տարի առաջ հարակից տարածքում նաև մեկ այլ շինություն է կառուցել՝ ավտոպահեստամասերը պահելու համար, որոնք քանդման ընթացքում  ամբողջությամբ վնասվել են։ 

Ապամոնտաժումն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումներով՝ պնդում է  Վազգենի շահերը ներկայացնող փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։ Ինքը հենց երեկ է տեղեկացվել քանդման որոշման մասին, որոշման համարով որոնել է քաղաքապետարանի կայքում և չի գտել որոշումը, բայց վերադասության բողոք է ներկայացրել՝ որոշումը չեղարկելու պահանջով։ Օրենքի համապատասխան դրույթի համաձայն, եթե վարչական ակտը վիճարկվում է, դրա գործողությունը կասեցվում է՝ ասում է փաստաբանը։ 

Քաղաքապետարանի աշխատակիցների փոխանցմամբ, Վազգենը դրսևորել է ագրեսիվ պահվածք, հայհոյել է իշխանության ներկայացուցիչներին և ապակիներ է կոտրել, որից հետո ոստիկանները ուժ են կիրառել, իսկ երեխաները, ըստ նրանց, տարածք են բերվել ոստիկանների ժամանելուց հետո։ 

Այս պահին Վազգենի փաստաբանը 3 հայց է ներկայացրել դատարան՝ անօրինական գործողությունների, քանդման որոշման ու ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ։ 

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակվել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացնում է, որ  տեսանյութն ուղարկվում է հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով:

Մինչ իրավապահ մարմինները կպարզեն իրողությունը, դեպքի առիթով իրենց  մտահոգությունն են հայտնել իրավապաշտպանները։ Երեխաներին է այցելել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան