Կարևոր է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաների ձևավորումը․ Փաշինյանի ելույթը ԵՏՄ խորհրդի նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը անհրաժեշտ նախապայման է եվրասիական տարածությունում տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար, որից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Բելառուսին նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպելու համար և ողջունելով ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի և Կուբայի նախագահներին, որոնք նույնպես մասնակցում էին հեռավար հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլև՝ անհրաժեշտ նախապայման տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար: Հավանաբար, դա էլ բարդացնում է այդ շուկայի գործունեության վերաբերյալ սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու հետաքրքրությունները», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ձևավորման մասին ապագա պայմանագրի լրամշակման, ինչպես և վիճելի հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության առումով զգալի առաջընթաց է գրանցվել:

«Հույս ունենք, որ այդ հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում», – նշեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հույս ունի, որ նշված հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում, և համոզված է, որ առաջադրված խնդիրների կատարման դեպքում ընդհանուր էներգետիկ շուկայից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները, և կշահի Եվրասիական տնտեսական միությունը:

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեությունը առանց առգրավումների և սահմանափակումների, այդ թվում՝ առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատերերի մուտքի ազատությունը: Այս ոլորտում առկա պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի միության գործունեության հիմքերը, իսկ միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ պետությունների վստահությունը միմյանց նկատմամբ, այլև կբարձրացնի մեր մրցունակությունը արտաքին շուկաներում: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտների ներդրման և վերացման ջանքերը, արդյունավետ մատակարարման շղթաների համապատասխանեցումը, միության տարանցիկ ներուժի ավելացումը՝ հաշվի առնելով միության երկրների գործարար համայնքների շահերը և քաղաքացիների իրավունքները: Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստեն նաև խոչընդոտները նվազագույնի հասցնելուն կամ ամբողջությամբ վերացնելուն», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի համար արդիական է նաև միության ներքին շուկաների պաշտպանությունը երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով ի հայտ եկած բացասական էֆեկտի դեպքում:

«Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու համար», – ասաց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև համաշխարհային օրակարգի կարևորագույն և արդիական մարտահրավերներին, որոնց թվում առանձնանում է կլիմայական փոփոխությունների խնդիրը, որն, ըստ վարչապետի, ազդում է ոչ միայն տնտեսության, այլ սոցիալական գործընթացների վրա. «Այդ առնչությամբ անհրաժեշտ է փոխգործակցել կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելու նպատակով միջոցներ մշակելու և ձեռնարկելու, կանաչ տարածքների վերականգնումը խթանելու և ցածր արտանետումների մակարդակ ունեցող տնտեսությունների ադապտացման համար»:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը՝ միտված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացմանը:

«ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար նախադրյալների ստեղծումը ելնում է տնտեսական անվտանգության և բնակչության առողջության շահերից: Վստահ եմ, որ դա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, տնտեսության գիտելիքահեն ճյուղերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», – շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին խնդրելով անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվացնել աշխատանքը նշված ուղղությամբ՝ դրանում ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքներին և գիտական շրջանակներին:

Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը այն գաղափարներին, որոնք ընկած են եվրասիական ինտեգրման հիմքում:

Մանրամասները՝ տեսանյութում: