Վերականգնվել է Արարատի մարզի մի քանի համայնքներին հողամասերի վարձակալության հետ կապված չարաշահումներով պատճառված 8մլն դրամի վնաս և խախտված իրավունքները

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

Արարատի մարզի բնակավայրերում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման ոլորտում կոռուպցիոն բնույթի հնարավոր խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2020թ. ընթացքում մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Վեդիի քննչական բաժնում. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական գործերը վերաբերել են Արարատի մարզի Ուրցաձոր, Ուրցալանջ, Դաշտաքար, Արարատ համայնքներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքների նախկին ղեկավարների կողմից ենթադրաբար անձնական շահադիտական դրդումներով իրենց փոկապակցված կամ մերձավոր անձանց վարձակալության հանձնելու, այնուհետև կարճ ժամանակում բջջային կապի ծածկույթ ապահովելու նպատակով վերջիններիս կողմից հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին դրանք անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության հանձնելուն, ինչի արդյունքում իրենց ընտանիքների համար առերևույթ ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են այդ չափով բյուջետային մուտքեր ունենալու և դրանք համայնքի կարիքների համար օգտագործելու հնարավորությունից։

Նախաքննության ընթացքում մարզի Ուրցաձոր համայնքի վերաբերյալ քրեական գործը՝ համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որով ընդհանուր կարգով իրականացվում է դատական քննություն:
Մյուս երեք քրեական գործերի վարույթը կարճվել է, երկուսի դեպքում՝ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով, մեկի դեպքում՝ հանցակազմի բացակայության՝ արդարացնող հիմքով:

Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ, տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամը։

Դրանցից մեկ գործի պարագայում, որով պատճառված նախնական 3.6մլն ՀՀ դրամի չափով համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 միլիոն ՀՀ դրամը, Արարատի մարզի դատախազության կողմից համայնքի ներկայիս ղեկավարին ներկայացվել է քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին նախազգուշացում։ Դրա հիման վրա համայնքի կողմից բռնագանձման պահանջով հայց է հարուցվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է։
Համայնքներից 3–ի պարագայում լուծվել են ապօրինի գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Մեկ դեպքում պայմանագիրը լուծելու համար համայնքը դիմել է դատարան։