Կա՛մ ներկայացրու փաստաթուղթ, կա՛մ դարձիր գործազուրկ․ քովիդի դեմ պայքարի նոր նախագիծ է շրջանառվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է  դրել նոր նախագիծ, ըստ որի գործատուն կկարողանա ազատել աշխատողին կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր կամ թեստավորման բացասական պատասխան չունենալու դեպքում։ Գործատուն նաև հնարավորություն կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել՝ մինչև աշխատակիցը չներկայացնի պահանջվող փաստաթղթերը։

«Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը»,- նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ռուբեն Սարգսյանը։

Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ այս փոփոխությունն ուղղված է աշխատակիցների առողջության պահպանմանը։ Առաջիկայում նախագիծը կքննարկվի գործատուների ու արհմիության աշխատակիցների հետ։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծին առայժմ կողմ ձայները մի քանի անգամ զիջում են դեմ ձայներին։ Առաջարկություններ բաժնում քաղաքացիները նշել են նաև, որ առաջարկվող փոփոխությունը դեմ է մարդու իրավունքներին ու ազատություններին։ Այդպես է կարծում նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նա նկատում է՝ պարտադրանքների փոխարեն պետությունը պետք է իրազեկման և բացատրական աշխատանքներ իրականացնի․ նրա կարծիքով այս փոփոխություններով ոտնահարվում են մարդու իրավունքները։

«Ըստ էության, եթե վերցնենք որպես բացարձակ հասկացություն, իհարկե, մարդու իրավունքների ոտնահարում է, բայց մյուս կողմից, իմ կարծիքով, մարդը պիտի իրենով չվտանգի շրջապատին։ Եթե մարդը կարող է վարակել շրջապատի մարդկանց, ապա, իհարկե, և՛ գործատուն, և՛ պետությունը, և՛ հասարակությունը պետք է ինչ-ինչ քայլեր ձեռնարկեն»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Բացի աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում ևս պահանջներն ու ժամկետները նույնն են։

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտվում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակը:  Ընդ որում, իրավիճակը վերջին օրերին լրջորեն սրվել է նաև Հայաստանում։ 

Այս պահին շուրջ 300 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Առողջապահության նախարարը Factor.Тv-ին հայտնեց, որ այս պահին ծավալված է շուրջ 2600 մահճակալ։ Նախարարությունը ստիպված կլինի մահճակալային ֆոնդն առաջիկայում ավելացնել, թե քանի տեղով՝ նախարարը դժվարացավ պատասխանել․

«Մենք փորձում ենք ազատվող մահճակալները արագությամբ զբաղեցնել սպասող քաղաքացիների կողմից»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ, ըստ Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի, աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ  պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Այս պահանջը կիրառելու է վաղվանից։ Եթե գործատուն աշխատակցից չի պահանջում նշված փաստաթղթերը, ապա նա կենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ վերահսկողությունն էլ կիրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Իրավիճակից ելնելով՝ կքննարկվի նաև 14 օրվա պահանջը փոխարինել 10-ի։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան