Չիպավորում կամ դաջվածք․ նոյեմբերի 1-ից Երևանում շուն ու կատու պահողները կենդանիներին պիտի հաշվառեն.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Երևանի բոլոր բնակիչները տանը կամ բակում պահվող իրենց շներին և կատուներին պարտավոր կլինիեն հաշվառել, այլ կերպ ասած նույնականցնել։ Գործընթացն արվելու է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով։ Երևանի ավագանու որոշմամբ, պահանջը ուժի մեջ կմտնի նոյեմեբրի 1-ից։ Կենդանասերների առաջին տպավորություններն ու արձագանքները համացանցում գտանք, մեծամասամբ բացասական կամ կասկածանքով լի, որ սա հերթական թղթի վրա մնացող իրավական ակտն է դառնալու։

 Անասնաբուժական անձնագրի առկայությունը և տարեկան պարտադիր զննումները պարտադիր պահանջ կդառնան ընտանի կենդանի՝ առայժմ շուն ու կատու պահելու թույլտվություն ստանալու համար։  

Թե ինչպես է արվում միկրոչիպի տեղադրումը, անասնաբույժը մանրամասնեց։  Սա աշխարհում ընդունված միջոց է, Հայաստանում էլ վաղուց է ներդրված, բայց քչերն էին դիմում այդ միջոցին։ Հիմա ստիպված կլինեն, հակառակ դեպքում տուգանք կսահմանվի։ 

 Միկրոչիպի տեղադրումից կամ դաջվածք իրականացնելուց հետո տվյալները և 13-15 նիշանոց չկրկնվող թվերը փակցվում են կենդանու առողջապահական անձնագրի մեջ։ Կենդանու տերը տվյալները պետք է ներկայացնի բնակության վայրի վարչական շրջան, դրանք կմուտքագրվեն տվյալների միասնական համակարգ, որից հետո տերը ամբողջությամբ պատասխանատվություն կկրի իր խնամքի տակ գտնվող կենդանու համար։  Պահանջը ուժի մեջ կմտնի փուլային տարբերակով։ Նախ  խնամակալները պետք է  կենդանուն ներկայացնեն անասնաբույժի,  համապատասխան պատվաստումներն ու մշակումները ստանալուց հետո միայն տերը թույլտվություն կստանա հետագա խնամակալության։ Անձը, որը  արդեն հաշվառել է կենդանուն, պարտավորվում է հոգ տանել նրա մասին և փողոց չնետել, հակառակ դեպքում կսահմանվի վարչական տուգանք՝ տնային կենդանիներին պահելու կանոնները խախտելու համար։ Կենդանուն պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար գումար չի պահանջվի, բացի այդ, սահմանված տեղական տուրքը, որը ուժի մեջ էր մտել 2014 թ-ից, սակայն այպես էլ չէր կիրառվում, չի գանձվի ոչ այս, ոչ մյուս տարի։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան