Սպանություն Երևանում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:43-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ  է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի հյուրին ավտոմեքենան կայանելու համար դանակահարել են. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Բժշկական կենտրոնի համապատասխան մատյանի զննման արձանագրության համաձայն, նույն օրը՝ ժամը 01:40-ին, «Կրծքավանդակի առաջին պատի կտրած-ծակած» վերքով  բժշկական կենտրոն է տեղափոխվել 46-ամյա տղամարդու դին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ վերոնշյալ տղամարդու մահվան և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի  բնակիչ է՝ ծնված 1975 թվականին: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի հիշյալ փողոցում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում տղամարդը  դանակով դիտավորությամբ հարվածել  է հարևանի հյուրի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երևանի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: