Քոչարյանն ասուլիսում Ալիևին հաղորդեց մեր երկրի ներքին վիճակի մասին. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
Բոլորը

«Մեր երկրում չկա ընդդիմություն, կան ռևանշիստներ, որոնք ուզում են վերադառնալ իշխանության: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ նույն մտադրություններն ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, որն ԱԺ-ում կրկնում է Ռոբերտ Քոչարյանի ասածները:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնում է, որ գործող իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, մինչդեռ ադրբեջանական կողմը սահմանի տարբեր հատվածներում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, Մելքոնյանը նշեց. «Մենք 10 օր առաջ Սյունիքում էինք, բացթողումների մասին տեղյակ ենք պահել համապատասխան ծառայություններին, արդեն հսկայական փոփոխություններ են կատարվել, մեզ ասել են, որ աշխատանքներ են կատարվել, նորից կայցելենք, կտեսնենք՝ որքանով է կատարվել: Մենք ուզում ենք, որ մեր սահմանի ամբողջ երկայնքով թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն: Մենք պետք է պատրաստվենք ձմռանը, որ կարողանանք պատվով լուծել խնդիրները»: Մելքոնանը վստահեցրեց, որ վրանների փոխարեն տնակներ կան արդեն, կահավորվում է սահմանը:

Անդրադառնալով օրերս կայացած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «երկրի ղեկավարը բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ վերածվել է օբյեկտի», և որ «հարմար չէ ծնկած բանակցելը», Մելքոնյանն ընդգծեց. «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը նմանվում է նրան, որ ինքը զուտ ադրբեջանական հետախույզ է Հայաստանում, որովհետև նա այդ ասուլիսով ցույց էր տալիս Ալիևին մեր ներքին քաղաքական վիճակը: Ասում է՝ բանակ չունենք, վարչապետը ծնկած է, պարտվել է, նա մոռանում է, որ հունիսի 20-ին էլ ինքն է պարտվել Նիկոլ Փաշինյանին, ինքն էլ է ծնկած, իր այդ հայտարարությունները հակապետական գործողություններ են, նա ինֆորմացիա է հայտնում, այսինքն՝ պետական դավաճանություն է կատարում, մեր ամբողջ գաղտնիքը թշնամուն է հայտնում:

Հերիք է ինչքան իրենց ռևանշիստական գործողությունները կատարեցին, այնպես չանեն որ ժողովուրդը մեկ անգամ էլ ոտքի կանգնի ու իրենց տրորի գնա, եթե վարչապետն ասի՝ ժողովո՛ւրդ, տրորե՛ք դրանց, իմացեք, որ մի ժամում կտրորեն բոլորին, ու իրենք թող զգուշանան, որ դա էլ կարող է լինել, թող իրենց խելոք պահեն, դառնան ընդիմություն:

Ժողովրդին ձեր մեթոդները ներկայացրեք, թե ինչպես եք աշխատելու, որ Ալիևին  ծնկի բերեք:  Ասում է՝ բանակ չունեք, եթե բանակ չունես, ինչպե՞ս ես Ալիևին ծնկի բերելու, ձևերն ասա՛:

Ինչու է Քոչարյանն ուզում դառնալ Հայաստանի ղեկավար, թող իր բոլոր «արբանյակներին» վերցնի, գնա Ղարաբաղ, փողն էլ ունեն, ամեն ինչ էլ ունեն, թող գնան ծաղկացնեն Ղարաբաղը: Այդ դա բոլորս կհասկանանք»:

Մանրամասները՝ տեսանյութում: