Շիրակի մարզում արձանագրվել է 970 հանցագործության դեպք․ 3 սպանություն․ Շիրակի դատախազ

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում մարզում կատարված հանցագործությունների պատկերը։

Դատախազի խոսքով՝ 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 970 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 1019. հանցագործությունները նվազել են 49-ով։

9 ամիսների ընթացքում արձանագրվել է սպանության 3 դեպք, դրանց թիվն աճել է մեկով։

Ըստ դատախազի, չբացահայտված սպանություններ չկան, քրեական գործերն արդեն գտնվում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատախազի տեղեկացմամբ, դրանցից մեկի նախաքննությունը շարունակվում է, այն ավարտական փուլում է։

«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 13 դեպք է արձանագրվել, որից 10-ը բացահայտված է։ Այս հանցատեսակը ևս նվազել է 4 դեպքով։ Հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 51 դեպք է արձանագրվել։ Ավազակության երկու դեպք է արձանագրվել, որոնք, ցավոք, դեռ բացահայտված չեն։

Էական նվազում ունենք գողությունների դեպքերով, արձանագրվել է 164 գողության դեպք, նվազել է 35 դեպքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Դրանից 31-ը բնակարանային գողություններ են, այստեղ էլ նվազում ունենք 17 դեպքով։ Արձանագրվել է կողոպուտի 6 դեպք, այս հանցատեսակը նվազել է 5-ով», – ասաց դատախազը։

Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ մտահոգիչ էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, նաև ավտոմեքենաներից կատարված գողությունների չբացահայտված լինելը։ Այդ պատճառով դատախազը միջնորդագրեր է ուղարկել Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետին՝ քարտեզագրել ու վեր հանելու այն թիրախային տարածքները, որտեղից հաճախ կատարվել են ավտոմեքենաների գողությունները, և սա տվել է իր զգալի արդյունքը։

Մանրամասները տեսանյութում: