Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: