Պարգևավճարը շռայլություն չէ՞․ որ պետական կառույցներում են Անկախության տոնի առթիվ պարգևատրվել

Լուրեր

12.02.2026 | 23:18
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
12.02.2026 | 23:04
Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ
12.02.2026 | 22:56
Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
12.02.2026 | 22:39
ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը
12.02.2026 | 22:29
Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել
12.02.2026 | 22:15
Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ
12.02.2026 | 22:02
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.02.2026 | 21:49
Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին
12.02.2026 | 21:38
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին
12.02.2026 | 21:31
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
12.02.2026 | 21:25
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg
12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
Բոլորը

Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել աշխատավարձի 75%-ի չափով՝ ավելի քան 381 հազար ՀՀ դրամ։ Որոշումը կայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը թիմակցի նախաձեռնությունը բնորոշել էր որպես խորհրդանշական պարգև։ Նա նաև տեղեկացրել էր, որ պարգևավճարներ են ստացել ոչ միայն ԱԺ-ի, այլև ամբողջ պետական ապարատի աշխատակիցները։

Factor.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել բոլոր նախարարություններ, վարչապետի ու նախագահի աշխատակազմ, Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Գիտությունների ազգային ակադեմիա՝ հետևյալ հարցադրումներով․

1․Արդյոք ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ աշխատակիցներին պարգևավճար տրվե՞լ է:

2․ Ընդհանուր որքա՞ն է կազմել այդ գումարը և ի՞նչ սկզբունքով է տրվել պարգևավճար:

Factor.am-ն ամբողջացրել է գերատեսչություններից  ստացած պատասխանները, որոնք ներկայացնում ենք ստորև․

Պարգևատրվել են Պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ՝ ծառայողական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար։ Թե որքան է կազմել ընդհանուր գումարը՝ նախարարությունից հրաժարվել են պատասխանել՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի, «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և կառավարության 13․03․1998 թվականի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետերի պահանջները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության 149 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, որը կազմել է 15,924․679 ՀՀ դրամ։ Նախարարությունից հիմնավորում են՝ պարգևատրվել են որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար։ Պարգևատրումն իրականացվել է նախարարության պահպանման ծախսերի՝ աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ, (4111) ծախսային հոդվածի տնտեսված միջոցներից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ևս պարգևավճարներ ստացել են։ Նախարարության 125 աշխատակիցներ, բացի նախարարից, նախարարի տեղակալից, գլխավոր քարտուղարից պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով։ Պարգևատրման ֆոնդը կազմել է 14․152․792 ՀՀ դրամ, փաստացի վճարվել է 10․592․566 ՀՀ դրամ։

Էկոնոմիկայի նախարարության 285 աշխատողներ, բացառությամբ նախարարի, նախարարի տեղակալների և գլխավոր քարտուղարի, պարգևատրվել են 50․000-ական դրամի չափով։ Պարգևատրման ֆոնդը կազմել է հաշվարկային 14․250․000 ՀՀ դրամ, որից աշխատողներին փաստացի վճարվել է 10․584․271 ՀՀ դրամ։

Պարգևատրվել են նաև Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության աշխատակիցները։ Նախարարությունից հայտնել են, որ «01.01.2021 թվականից մինչև 27.09.2021 թվականը ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է 956․346.2 ՀՀ դրամ, որից նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով գումարը կազմել է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16.20 %-ը` 154955.5 ՀՀ դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 10.53 %-ը` 100 712.7  ՀՀ դրամ»։

Պարգևավճարներ չեն ստացել Արդարադատության, Արտաքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի, Ֆինանսների, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցները։

Ընդհանուր առմամբ, անկախության 30-ամյակի առթիվ 12 նախարարություններից պարգևավճար տրվել է 5-ում։ Պարգևատրվել են նաև վարչապետի ու նախագահի աշխատակազմերը, Ոստիկանությունը։

Վարչապետի աշխատակազմի  430 աշխատողներ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ պարգևատրման ֆոնդը կազմել է 60․033․600 ՀՀ դրամ, որից աշխատողներին փաստացի վճարվել է 43․977․506 ՀՀ դրամ։

Նախագահի աշխատակազմում պարգևատրվել են բոլոր աշխատակիցները՝ այդ թվում՝ սպասարկող և տեխնիկական անձնակազմը, քաղաքացիական ծառայողները և հայեցողական պաշտոնյաները։ Նրանց պարգևավճար տրվել է հավասար համամասնությամբ:  Պարգևատրումները հատկացվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված համամասնությունների համաձայն։ Նախագահականից հայտնել են նաև, որ  նախագահը պարգևավճար չի ստանում, իսկ աշխատավարձը, 2018 թվականից սկսած, տրամադրում է տարբեր բարեգործական նպատակների:

Ոստիկանությունում դրամական պարգևատրում ստացել է ոստիկանության 11 ծառայող․ ընդհանուր գումարը կազմել է 1․320․000 ՀՀ դրամ։ Ոստիկանությունից հայտնել են նաև, որ պարգևատրումը հատկացվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, 43-րդ հոդվածների և 6025–րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա:

Ուշագրավ  է,  որ պարգևավճար  չեն ստացել  Քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները։

Արփի Հակոբյան