ԱԱԾ-ն շահագրգռված է եղել, որ ինձ մեղադրանք ներկայացվի, մեղադրվեմ՝ կոռուպցիայի մեջ․ Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ավարտվեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի` վկայի կարգավիճակով հարցաքննությունը։

«Ճիշտն ասած` ես ակնկալում էի, որ գործի սկզբից հենց էսպես կներկայացվի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արսեն Թորոսյանի ցուցմունքին` ասաց Դավիթ Սանասարյանը։

«Դուք ականատես եղաք, նրան, երբ սրանից առաջ ինձ մեղադրում էին, թե ես տեղյակ եմ եղել, որ ՊՎԾ աշխատակիցներին է պատկանել, և ընդունել եմ դա, այսօր որեւէ ձեւով նման բան չնշվեց Արսեն Թորոսյանի կողմից: Գոնե շնորհակալություն, որ դատաքննության ժամանակ նրասածը մոտ էր իրականությանը»,- ասաց Սանասարյանը` ընդգծելով, որ գործով այլ վկաներ էլ են եղել, ովքեր փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները։

«Սա և նախորդ վկաների ցուցմունքները բերում են ինձ այն համոզման, որ ԱԱԾ-ն շահագրգռված է եղել, որ իմ վերաբերյալ մեղադրական եզրակացություն ունենա և ինձ մեղադրեն կոռուպցիայի մեջ»,- նկատեց ՊՎԾ նախկին պետը։

Սանասարյանը հավելեց, որ իրականում գործը «եփել են», փորձել են հանրության մոտ պատկեր ստեղծել, որ ինքը կոռուպցիայով է զբաղվել: Նրա կարծիքով՝ նախկինում ԱԱԾ-ի կողմից ճնշումներ են եղել, իսկ հիմա վկաները իրենց ցուցմունքներում ասում են այն, ինչի մասին իրենք իրապես գիտեն: «Պարզ է, որ չի հիմնավորվելու մեղադրանքը»,- նշեց Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: