Բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի»-ն. զոհեր չկան. ՀԿԵ

Լուրեր

16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
Բոլորը

Հոկտեմբերի 6-ի գիշերը, ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժածներ չկան. տեղեկացնում են ՀԿԵ-ից:

«Մեքենայի վարորդի՝ Այգևան գյուղի բնակչի, խոսքերով, մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձում էր դրանք հատել չարտոնված վայրում:

Վարորդը չկարողացավ միայնակ դուրս բերել մեքենան գծերից և օգնության գնաց, երբ ծանր բեռնատար գնացքն անցավ երկաթուղու այս հատվածով: Արդյունքում շարժակազմը բախվել է ավտոմեքենային և քարշ տվել այն մոտ 250 մետր, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:

Ընկերությանը պատճառված վնասը կհաշվարկվի ավելի ուշ: Այս բախման ելքն ավելի ողբերգական կլիներ, եթե բեռնատար գնացքի փոխարեն լիներ ավելի թեթև ուղևորատար էլեկտրագնացք:

Քաղաքացիների կողմից կամայականորեն կառուցված չարտոնված երկաթուղային գծանցումները հանդիսանում են գնացքների երթևեկության անվտանգության, քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքների կայուն աղբյուր: Հարավկովկասյան երկաթուղին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, մշտապես աշխատանքներ է տանում դրանց ապամոնտաժման ուղղությամբ, սակայն բախվում է տեղի բնակիչների հակազդեցությանը:

Ներկայումս ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունը ապամոնտաժեց երեք նման անցում, սակայն դրանք կրկին կառուցվեցին բնակիչների կողմից: Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հույս ունի քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի վրա:

Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում վթարների արդեն 8-րդ դեպքն է»,- ասված է հաղորդագրությունում: