Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում են կարգավորումներ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու վերաբերյալ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների հարկումը, որոնք իրականացնում են ֆիզիկական անձինք, ոչ ռեզիդենտ կազմակերպությունները:

«Այդպիսի ծառայություններն են ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը, կրթության ոլորտի ծառայությունների մատուցումը տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով, ինտերնետով ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման առաջարկությունների տեղադրման մասով, ֆիլմեր դիտելու համար նախատեսված ծառայությունները, օրինակ, Netflix-ում, ֆեյսբուքով ֆիզիկական անձանց համար գովազդ տեղադրելը և այլն: Հաշվարկվելու է ԱԱՀ-ի վճար»,- նշեց Բադասյանը։

Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 23 ձեռնպահ ձայներով։