Սա ՊՎԾ աշխատակիցների կողմից տնտեսական շահի հետապնդում է. Թորոսյանը ցուցմունք տվեց դատարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
06.10.2021 | 10:39Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարանի դահլիճում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա այս պահին դատարանի դահլիճում հարցաքննվում է: Արսեն Թորոսյանը գործով ունի վկայի կարգավիճակ:
Արսեն Թորոսյանը դատարանում ցուցմունք տվեց՝ պատմելով, թե դեպքի հետ կապված ինչին է ականատես եղել:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։