«Նաիրի» կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրությունը դադարեցվել է․ ի՞նչն է պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Նաիրի» կինոթատրոնի դահլիճներից մեկը վարձակալած «Արյանս» ընկերության աշխատակիցներն արդեն մեկ ամիս է՝ չեն կարողանում մուտք գործել տարածք։ Դռները փակվել են տարածքի սեփականատեր հանդիսացող «Ուլիս» ընկերության տնօրինության կողմից։

Պաստառները հեռացրել են, դուռը՝ փակել։ «Ուլիս»-ի տնօրենն ասում է՝ պատճառը վարձակալի անբարեխիղճ լինելն է։ Այս քայլը, սակայն, վարձակալող ընկերությունն անօրինական է համարում։

«Պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, դատարանի որոշում չկա պայմանագիրը լուծելու մասին, բայց շենքի դռները փակվել են սեփականատիրոջ որոշմամբ, տնօրենի հրահանգով, և այս պահին զրկված ենք մեր օրինական աշխատանքը կատարելու հնարավորությունից»,- ասում է «Արյանս փրոդաքշն» ընկերության փոխտնօրենը։

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ամեն օր ֆինանսական մեծ կորուստներ են կրում գործունեության դադարեցման պատճառով։ Աշունը ֆիլմեր դիտելու լավագույն շրջանն է, այնինչ կինոդահլիճը փակ է։ Վարձակալող ընկերության փոխտնօրեն Ժենի Քոչարյանը ցույց է տալիս հանդիսատեսից ամեն օր ստացվող գրառումները, հետաքրքվում են՝ երբ կարող են կրկին ֆիլմեր դիտել։

Շենքի սեփականատեր հանդիսացող «Ուլիս»-ի տնօրենն ասում է՝ պայմանագիրը դադարեցնելու համար քրեական գործ է հարուցված։ Ըստ նրա՝ վարձակալն ինքնիրավչությամբ է զբաղվել, ապօրինի հարստացել, տարիներ շարունակ օգտագործել է տարածքներ, որոնց վարձակալը չի հանդիսացել։

Ինչո՞ւ է վարձակալության հանձնվել միայն կինոդահլիճը՝ առանց աստիճանավանդակների ու նախասրահի կամ ինչո՞ւ 5 տարի օգտագործելուց հետո միայն հիմա են հիշել և հիշեցրել այդ մասին։ Այս հարցերին որպես պատասխան՝ մի քանի հանգամանք են մեջբերում․ նախ՝ չեն վճարել մի քանի ամսվա վարձավճարը, տարիներ շարունակ պարտավորված են եղել դառնալ էլեկտրամատակարարման առանձին բաժանորդ և հետևել հրդեհավտանգության կանոններին, ինչը չեն արել։ Դրանից հետո «Ուլիս» ՓԲԸ-ն նախապահանջ է ներկայացրել «Արյանս փրոդաքշն»-ին՝ առաջարկելով սերվիտուտի պայմանագիր կնքել։

Լարվածությունը գագաթնակետին է հասել, երբ «Արյանս»-ը շենքի տանիքին դրոշ է տեղադրել՝ առանց սեփականատիրոջ թույլտվության, ասում է փաստաբանը՝ պնդելով, որ չի վճարվել նաև մի քանի ամսվա վարձավճարը։

«Արյանս»-ի փոխտնօրեն Ժենի Քոչարյանը հակառակն է պնդում՝ ցույց տալով «Ուլիս» ընկերության նախկին տնօրենի հրամանը։

«Ուլիս» ընկերությունը վարձակալին մեղադրում է նաև «Նաիրի» կինոթատրոն ապրանքանիշը առանց թույլտվության օգտագործելու, այդ անունով էջ վարելու համար։ Ասում է՝ «Նաիրի կինոթատրոն» ապրանքանիշի հեղինակային իրավունքը՝ երեք լեզուներով, պատկանում է իրենց։ Դրա մասին բարձրաձայնում են հիմա, որովհետև եթե նախկինում միայն ֆիլմերի մասին տեղեկություններ էին տարածում, ապա վերջին իրադարձություններից հետո նաև տեսանյութեր հայտնվեցին, որում վարձակալը ստեղծված իրավիճակում մեղադրում է սեփականատիրոջը։

Երկու կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է 10․000․000 դրամի չափով տուգանք՝ պայմանագիրը խզելու համար։ Ով է ճիշտ և ով ում վնասները կպարտավորվի փոխհատուցել, կորոշի դատարանը։ Երկու կողմերն էլ հայցերով դիմել են դատարան, դրանք միացվել են մեկ վարույթում, իսկ «Արյանս»-ի տնօրեն Հենրի Քոչարյանը գործում որպես մեղադրյալ է ներգրավվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան