Ինչո՞ւ է ՀՀ ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը բացակայում ՀՀ դրոշը․ ԱԳՆ-ից պատասխան չկա

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան, որի շրջանակում տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։

Հանդիպմանը, սակայն, բացակայում է Հայաստանի դրոշը, ինչի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԳՆ-ից։ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից մեզ ասացին, որ դիմենք ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին։ Մինչ վարչության պետ Սերոբ Բեջանյանը կհորդորեր կապվել Հունանյանի հետ, Factor.am-ն առաջինը փորձեց կապ հաստատել հենց նրա հետ, որի հեռախոսոհամարը, սակայն, անհասանելի էր։ Լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի պետ Իննա Թորգոմյանն էլ ասաց, որ զանգով չեն կարող պատասխանել, հարցում ուղարկենք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այդ անգամ հանդիպմանը կային երկու երկրների դրոշները։

 

Արփի Հակոբյան